«Ծառուկյան» դաշինքը Վարչապետի ընտրությունից հետո հայտնվել է զավեշտալի իրավիճակում


«Ծառուկյան» դաշինքը Վարչապետի ընտրությունից հետո հայտնվել է զավեշտալի իրավիճակում

  • 18-04-2018 16:51:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Ընդդիմադիր ուժի համբավ ձեռք բերած «Ծառուկյան» դաշինքը Վարչապետի ընտրությունից հետո հայտնվել է զավեշտալի իրավիճակում:
 
Օրեր շարունակ դաշինքի պատգամավորները պնդում էին, որ դեռևս վերջնական որոշում չունեն,մինչդեռ  12 հոգի կողմ քվեարկեցին:
 
Վարչապետի ընտրությունն անվանական էր և բաց, ինչն էլ մի շարք տակից իրենց գործն անողների համար իսկական փորձություն էր, իսկ միգուցե նաև լավ հնարավորություն հաճոյանալու  և իրենց իրական դեմքը ցույց տալու համար:Այդկերպ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից ընտրության ժամանակ թվով 12-ը կողմ քվեարկեցին՝ բացահայտելով իրենց ով լինելը:
 
Դասական քաղաքականության մեջ նման պրակտիկա և դրույթ գոյություն չունի, երբ ընդդիմադիր կուսակցությունը կողմ քվեարկի իշխանական թեկնածուի օգտին: Այս քվեարկությունը բառիս բուն իմաստով խայտառակեց «ընդդիմադիրներին», քանի որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստի բացակայությունը լրացվել էր «բորենուն» հատուկ շողոքորթությամբ: 
 
12 հոգուց հատկապես երկուսը կրկնակի խայտառակ իրավիճակում  են հայտնվել:Խոսքը Արգամ Աբրահամյանի և Կարինե Պողոսյանին է մասին է, ովքեր ևս կողմ են քվեարկել իշխանական թեկնածուին: 
 
Բորորի հիշողություններում դեռ վառ է նույն Արգամ Աբրահամյանի հոր՝ առվակից հեռացված լինելու հանգամանքը, և առահասարակ այն իրավիճակը որում հայտնվել է վերջինս:
 
Այսքանից հետո թվում էր թե ինքնասիրությունը և հոր թասիբին կանգնելու հանգամանքը, պետք է որ ստիպեին Արգամ Աբրահամյանին կողմ չքվեարկելու, բայց Արգամ Աբրահամյանը կուլ  տվեց այդ նվաստացումը իր քվեարկությամբ:Արգամը ըստ երևույթին քվեարկելիս նաև մոռացել էր թե ինչպես իրեն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից մեղմ ասած հեռացրեցին...
 
Միթե Արգամը կարծում է, որ հետասյու ևս կարող է հանգիստ և անարգել շրջել իրեն ընտրած հասարակության միջով:Այն հասարակության, որոնք իրենց քվեն տվել էին ընդդիմադիր գործչին հատուկ քարոզչություն իրականացրած թեկնածուին, իսկ նրա քաղաքական պահվածքը բնավ դա չի ենթադրում:
 
 
Այս պատմության մյուս հերոսը  բարեկամուհի Կարինե Պողոսյանն է, ում Ազգային Ժողովում  հայտնվելն ինքնին արդեն ծաղրանք է ՀՀ քաղաքացու առաջ:Կարինե Պողոսյանը ով բացի իր սանրվածքից ոչնչով երբևէ աչքի չի ընկել խորհրդարանում, իր քվեարկությունը բացատրել է, թե «նպատակահարմար էդպես է գտել»:
 
Մինչ դեռ սույն տիկնոջ  նպատակահարմարությունը՝ այս դեպքում կողմ քվեարկությունը, պետք է, որ  բազում անհարմարություններ  առաջացներ իր ազգականի առջև:Բայց արի ու տես, որ այժմ քաղաքական դաշտում մեծ պահանջակ ունի անարժանապատիվ կեցվածքը:
 
Ինչպես ասում են, նման դեպքերում  ժողովրդական ասացվածքներն են  լավագույնս բնութագրում մերօրյա «հերոսներին».
 
 «Առյուծից առյուծ է ծնվում, շակալից շակալ»...
 
Naira Hovakimyan
nara.hov.1982@mail.ru
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play