Քաղաքացիների մեքենաներ հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել. ՄԻՊ


Քաղաքացիների մեքենաներ հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել. ՄԻՊ

  • 18-04-2018 19:52:48   | Հայաստան  |  Իրավունք

 
Քաղաքացիների մեքենաները ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել 
 
 
Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
 
Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ:
 
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play