Հայաստանի 8 սուսերամարտիկներ դարձան Բաթումի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիրներ<br />


Հայաստանի 8 սուսերամարտիկներ դարձան Բաթումի միջազգային
մրցաշարի մրցանակակիրներ

  • 03-07-2009 18:00:00   | Վրաստան  |  Սպորտ
ԲԱԹՈՒՄ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 1-ին Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավարտվեց սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշարը, որին Հայաստանից մասնակցեցին 20 մարզիկ-մարզուհիներ: Ճկասուսերակիր Հասմիկ Աղաբաբյանը (Բյուրեղավան) հաղթեց իր բոլոր մրցակցուհիներին եւ գրավեց 1-ին տեղը: Ճկասուսերակիր Ժորա Վարդանյանը եւ խոցասուսերակիր Արամայիս Գաբոյանը (երկուսն էլ` Արաբկիրի թաղապետարանի մարզադպրոց) տուն վերադարձան երկրորդ մրցանակով: Իսկ նրանց 5 թիմակիցներ կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ հարթակին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play