Շահան Գանտահարյան․ Նախանշվում է պետական հաստատությունների միջեւ փոխհակակշռման իրավադրույթների գործնական դրսեւորումները


Շահան Գանտահարյան․ Նախանշվում է պետական հաստատությունների միջեւ փոխհակակշռման իրավադրույթների գործնական դրսեւորումները

  • 30-04-2018 17:53:34   | Հայաստան  |  Քաղաքական

Ներհայաստանյան վերջին իրադարձություններին եւ ԱԺ-ի վաղվա նիստին սպասված զարգացումների մասին Նոյյան Տապանի թղթակցին իր մեկնաբանությունները փոխանցեց Լիբանանի Ազդակ թերթի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Ներկա տվյալների նկատառումով, եթե հատկապես ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը չկազմաքանդվի, նորընտիր վարչապետը նախ եւ առաջ կառավարության կազմության, ծրագրի մշակման ու հաստատման եւ դրա հետ կապված արտակարգ ընտրություններու կազմակերպման, ընտրական նոր օրենքի վավերացման, ընտրությունների վերահսկողական հաստատությունների ձեւավորման եւ ընդհանրապես ներքին-արտաքին քաղաքական քայլերի ձեռնարկման համար պետք պիտի ունենա խորհրդարանական մեծամասնությանը: Քայլերի ձեռնարկելու համար հիմնական փուլերը պիտի համաձայնեցվեն: Մանավանդ, որ կառավարման համակարգը խորհրդարանական է, եւ վարչապետը չունի նախորդ սահմանադրության հիման վրա գործողնախագահի լիազորությունները:
 
Այստեղ սկսում է աշխատել նաեւ նոր սահմանադրության իրավադրույթներով ճշտված օրենսդիր-գործադիր փոխհակակշռման համակարգը: Ինչ որ արդեն նախանշում է, որ իրավամբ Հայաստանի Հանրապետությունը հետզհետե դուրս է գալիս միակուսակցական գերակայությամբ կառավարվող դրությունից եւ նկատելի քայլ  է առնում պետական տարբեր հաստատությունների միջեւ փոխհավասարակշռման ուղղությամբ:
 
Հայտնաբար հանգուցալուծումը ընթանում է սահմանադրական հունով: Թվում է նաեւ, որ այս գործընթացները կխթանեն համակարգային արմատական փոփոխությունների իրականացումը` այս փուլին նախանշելով պետական հաստատությունների միջեւ փոխհակակշռման իրավադրույթների գործնական դրսեւորումները: Հետագա ճգնաժամեր կանխատեսելի են. կարեւորը այն է, որ գործընթացները ընթանում են եւ շարունակեն ընթանալ նոր սահմանադրության ճշտած փոխհակակշռման իրավադրույթների հիմամբ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play