Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և Սիրիայի զինյալ ընդդիմության ետևում իրականում կանգնած են Իսրայելը և ԱՄՆ-ը


Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և Սիրիայի զինյալ ընդդիմության ետևում իրականում կանգնած են Իսրայելը և ԱՄՆ-ը

  • 07-05-2018 22:02:40   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Հենց այս պետություններն են նրանց միջոցով պատերազմում Սիրիայի դեմ` նպատակ ունենալով մասնատել Սիրիան, տապալել Բաշար ալ Ասադի վարչակարգը, տիրանալ այդ երկրի նավթային հարուստ պաշարներին, և ամենագլխավորը` շարքից հանել այդ պետությունը որպես իրենց աշխարհաքաղաքական հեռահար նպատակներին հնարավոր խանգարող, նրան ֆիզիկապես զրկել այդ հնարավորությունից, ինչպես նաև կոտրել սիրացիների դիմադրության ոգին:
Օրերս Սիրիայում հերթական անգամ հայտնաբերվել է մեծ քանակությամբ իսրայելական զենք ու զինամթերք, ինչպես նաև Ասադի վարչակարգի դեմ կռվողների համար նախատեսված դեղորայք: Դրանք հայտնաբերվել են 
Սիրիական աղբյուրների տեղեկացմամբ, դրանք հայտնաբերվել են երկրի հարավային Կունեյտրա և Դորա շրջաններում: Մեհր լրատվական գործակալությունը հղում կատարելով Սանա գրոծակալությանը, տեղեկացրել է, որ «Սիրիայի հարավային Կունեյտրաե և Դորա շրջաններում Իսրայելի արտադրության դեղորայքն ու զենքերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ առաքվում էին Հոմս նահանգի արվարձաններում գտնվող ահաբեկիչներին»:
Տեղեկացվում է նաև, որ Սիրիայի բանակայինները Դեյր Էլ Զոր նահանգում հայտնաբերել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբից մնացած իսրայելական զինտեխնիկա: Ավելի վաղ Սիրիայի բանակի միավորները Ալ Մայադին քաղաքի ազատագրման ընթացքում հայտնաբերել էին մեծ քանակությամբ իսրայելական զենքեր:
Անցած օրերին Սիրիայի բանակը կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Դամասկոսի հարավային «Յերմուկի» ճամբարում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբի հսկողության տակ գտնվող շրջանները: Բացի այդ, Սիրիայի բանակը Համա նահանգի հյուսիսային արվարձաններում հարված է հասցրել  զինված խմբերի դիրքերին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play