ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը հանդիպել է Նախարարության աշխատակիցներին


ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը հանդիպել է Նախարարության աշխատակիցներին

  • 14-05-2018 16:27:50   | Հայաստան  |  Իրավունք

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին: 
 
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ Նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: «Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու»,- ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ Նախարարության հաջողությունը լինելու է նաև իր հաջողությունը: 
Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ: «Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու  լայն հնարավորություն է տրված այս պահին»,- ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play