Մարդու իրավունքների պաշտպանը իրավական տեսանկյունից խախտում չի համարում, երբ ընդդիմությանն առաջարկվում է այլ վայրում անցկացնել հանրահավաքները<br />


Մարդու իրավունքների պաշտպանը իրավական տեսանկյունից խախտում չի համարում, երբ ընդդիմությանն առաջարկվում է այլ վայրում անցկացնել հանրահավաքները

  • 08-10-2010 21:40:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, իշխանությունը կարող է մերժել ինչ-որ վայրում հանրահավաք անցկացնելու հայտը, սակայն պետք է առաջարկի հայտում նշված վայրից ոչ հեռու գտնվող վայրում անցկացնել զանգավածային միջոցառումը: Հիշեցնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նկատեց, որ «Ազատության» հրապարակի փոխարեն Մատենադարանի շրջակա տարածքում հանրահավաք անցկացնելու թույլտվությունը իրավական ու քաղաքական տեսանկյունից խնդիր չէ: Պաշտպանը, հակառակը, խնդիր է տեսնում կալանավայրերից վաղաժամկետ ազատ արձակման որոշումների կտրուկ նվազման մեջ: Ա.Հարությունյանի խոսքերով, այժմ «գրեթե որեւէ մեկը դրա հնարավորությունը չունի», եւ այդ է պատճառը, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 7-8 ամիս է չի մասնակցում վաղաժամկետ ազատ արձակման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: «Մենք համարում ենք, որ իրոք կոռուպցիոն ռիսկերը պետք է նվազեցվեին, պետք է կանոնակարգվեր, բայց չեմ կարծում, որ պրոցեդուրան պետք է այնպիսին լինի, որ ըստ էության այդ ինստիտուտը չգործի»,- հայտարարեց պաշտպանը, ընդգծելով, որ կալանավայրերի գերբնակեցվածության խնդրի պատճառներից մեկը հենց դա է: Իսկ մյուս պատճառն էլ այն է, որ 90 տոկոս դեպքերում կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play