Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Արցախի առնչությամբ բողոքած Ադրբեջանի ԱԳՆ-ի պորտը տեղն է դրել


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Արցախի առնչությամբ բողոքած Ադրբեջանի ԱԳՆ-ի պորտը տեղն է դրել

  • 19-05-2018 20:40:37   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հեքմաթ Հաջիևն Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպման կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բողոքն ու լուրջ մտահոգությունն է հայտնել ՌԴ արտգործնախարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, «Կովկաս» լրտավական գործակալության տեղեկացմամբ, երեկ հայտարարել է, որ նման գործողությունները չեն նպաստում խաղաղության և անվտանգության երկարատև ապահովմանը և տարածաշրջանում լարվածություն են առաջացնում»:
«Մենք դա գնահատում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը լուրջ հարված,- ասել է Հեքմաթ Հաջիևը:- Այդ քայլը ոչ մի ձևով չի ծառայում տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Ընդհակառակը` այն էլ ավելի է սրում առանց այն էլ բարդ տարածաշրջանային իրավիճակը»:
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության պետ Ալեքսեյ Պավլովսկին, նույն  հաղորդման համաձայն, Սուխումիում մայիսի 18-ին Աբխազիայի ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի  առթիվ կայացած միջոցառման շրջանակներում  հանդիպում է ունեցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի ներկայացուցիչների հետ:
Բաքվի, Թբիլիսիի և Քիշնևի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են այդ տարածքներում անջատողական շարժումները հրահրելու մեջ:
Պատասխանելով այն հարցին, թե «Ինչպե՞ս կարելի է գնահատել անջատողական վարչակարգերի ներկայացուցիչների հետ Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի դեմ առ դեմ հանդիպումը», Հ. Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմի բողոքը և լուրջ անհանգստությունը դիվանագիտական ուղիներով հասցվելու է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հասցվել է, որից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Սուխումիում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ բողոքին:
Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստին», ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը երբեք չի ենթադրել միջազգային որոշակի իրադարձություններին մասնակցելուց հրաժարում սոսկ այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play