Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին<br />


Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

  • 08-10-2010 14:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2010թ.-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նոյյան տապան  -   Քաղաքական