«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արագած Ախոյանը և Վարդան Պետրոսյանը


«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արագած Ախոյանը և Վարդան Պետրոսյանը

  • 25-05-2018 14:06:37   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

Մայիսի 26 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրերն են  Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը և Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝  Վարդան Պետրոսյանը։  Հյուրերը կներկայացնեն ապրիլի  24 -ից առաջ Թուրքիա կատարած այցի և Արթի հեռուստաընկերության հետ հանդիպման արդյունքներըկանդրադառնան  Թուրքիայի հայ պատրիարքի ընտրությունների գործընթացին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս հնարավոր զագացումներին։

Մայիսի 26-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է  Մարի Պետրոսյանը։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play