Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան


Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան

  • 26-05-2018 15:15:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Բ. Պողոսյանը հյուրին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Դոկտոր Պուլյիզին արժեքավորել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի մոդելով ստեղծված ՊԱՀՀ-ի դերը՝ որպես ակադեմիական ձևաչափով պաշտպանական-անվտանգային երկխոսության հարթակ՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի հետ փորձագիտական քննարկումների իրականացման համար:
 
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play