Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին


Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին

  • 31-05-2018 21:05:32   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը 2018 թվականի ապրիլի 29-ին նորանշանակ ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու), դիվերսիայի և վնասարարության միջոցով «Lydian» ընկերության կողմից՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ:
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ներառում է Արմեն Սարգսյանի կողմից հայտարարված իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարությունների վերաբերյալ հակառակ ապացույցներին, որոնցով հիմնավորվում է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելը:
Մասնավորապես՝ նրա կողմից Միացյալ Թագավորության իր քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված կասկածների վերաբերյալ, առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին,
«Lydian» ընկերությունում նրա կողմից զբաղեցրած պաշտոն և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք:
 Հաղորդումը հանցագործության մասին պարունակում է նաև Արմեն Սարգսյանի կողմից միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչների հետ սերտ կապերի մասին ապացույցներ և կասկածներ խորհրդային ԿԳԲ-ի կողմից՝ որպես գործակալ հավաքագրված լինելու վերաբերյալ:
 
Կից ներկայացվում է հաղորդումը հանցագործության մասին.
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
29 մայիսի 2018
Երևան
 
Աղբյուրը՝ Yerkirtsirani.am
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play