Բացահայտվել է Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը․ ոստիկանություն


Բացահայտվել է Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը․ ոստիկանություն

  • 02-06-2018 16:38:09   | Հայաստան  |  Իրավունք

Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել:
 
Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարած մյուս անհայտ անձը՝ 1994 թվականին ծնված Համլետ Գ.-ն է: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, նա հունիսի 2-ին, ժամը 00:30-ին՝ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ոսկյա շղթան:
Գևորգ Ղ.-ն և Համլետ Գ-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
 
Ովքեր տուժել են նրանց հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել՝ 1-02 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play