Արդյո՞ք կլինի եւս մեկ հեղափոխություն Հայստանում


Արդյո՞ք կլինի եւս մեկ հեղափոխություն Հայստանում

  • 04-06-2018 18:44:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Եվս մեկ հեղափոխություն Հայաստանում, սակայն այս անգամ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, իսկ ավելի կոնկրետ՝ մոբայլ վճարումների։
 
Այսօրվանից մեկնարկեցին PayX ստարտափի մոբայլ վճարումները Հայաստանում։ 
 
PayX-ը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ցանկացած վճարումը մեկ հպումով կատարելու հնարավորություն է ստեղծում։ Մեկ անգամ գրանցվելով համակարգում ու կցելով բանկային քարտը՝ կկարողանաք կատարել վճարումներ բջջային հեռախոսով։
 
PayX հավելվածի ներբեռնումն ու գրանցումն անվճար են, պարզ և անվտանգ: Ամեն անհատ կամ ըկերություն, ով կցանկանա ստանալ/փոխանցել գումար, վճարումներ կատարել՝ օգտագործելով իր բանկային քարտը, կկարողանա գրանցվել PayX-ում: 
 
Բջջային հավելվածն անվճար հասանելի կլինի iOS և Android հարթակներում:
 
Առաջիկայում ՝ բոլոր խանութներում ու սպասարկման կետերում, որտեղ առկա կինի   լոգոտիպը, հնարավոր կլինի վճարում իրականացնել հեռախոսով՝ QR կոդի ընթերցման միջոցով։ Պարզապես պետք է կատարել 2 քայլ՝ մոտեցնել սմարտֆոնի տեսախցիկը QR կոդին ու սեղմել «վճարել»։
 
Արդեն իսկ մի շարք խանութներում ու սպասարկման կետերում  փորձարկվում է PayX QR վճարումներ իրականացնելու հնարավորությունը։
Նախագիծը իրականացվում է   VISA -ի աջակցությամբ։
 
 Հեշտ, արագ, անվտանգ
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play