ԱՄՆ-ում էլի անիմաստ փրթոցի է եղել, այնտեղ շատ մարդիկ հիվանդ են ագրեսիայով, ինչպես որոշ շներ` կատաղությամբ


ԱՄՆ-ում էլի անիմաստ փրթոցի է եղել, այնտեղ շատ մարդիկ հիվանդ են ագրեսիայով, ինչպես որոշ շներ` կատաղությամբ

  • 05-06-2018 14:26:02   | ԱՄՆ  |  Իրավունք

 
 
 
 
Անցած կիրակի ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած հրաձգության մասին: «Ֆաքս Նյուզ»-ի հաղորդման համաձայն, զինված անձը բնակելի տան տանիքից կրակել է ժողովրդի ուղղությամբ:
Հրաձգությունն իրականացվել է Սան Դիեգո քաղաքի մարաթոնյան վազքի ուղղության մերձակայքում: Համաձայն տեղական աղբյուրների, հրաձգության հետևանքով վիրավորվել է 4 մարդ, զինյալը ձերբակալվել է: Ոստիկանությունը փակել է դեպքի վայր տանող ճանապարհները:
Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ են սպանվում կամ վիրավորվում հրաձգության հետևանքով: Պաշտոնական զեկույցների համաձայն, ԱՄՆ-ում բնակչության մոտ 270 -300 միլիոն զենք կա, այսինքն` այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում մեկ զենք:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play