Ժամանակավոր կառավարության գլխավոր առաքելությունը՝ ըստ Անդրեաս Ղուկասյանի (տեսանյութ)


Ժամանակավոր կառավարության գլխավոր առաքելությունը՝ ըստ Անդրեաս Ղուկասյանի (տեսանյութ)

  • 06-06-2018 15:03:39   | Հայաստան  |  Քաղաքական



 
Ժամանակավոր կառավարությունն արդյո՞ք համապատասխանում է իր առաքելությանը և մանդատին:
«Ո՞րն է առաքելությունը և մանդատը ժամանակավոր կառավարության, և որքանո՞վ է այն իր առաքելությանը և մանդատին համապատասխանում, որովհետև կառավարությունն արդեն ձևավորվել է, ծրագիրը արդեն ներկայացրել»,-  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում այսօր ասաց «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը և ինքն էլ պատասխանելով այդ հարցին, հայտնեց իր այն համոզմունքը, որ ժամանակավոր կառավարության գլխավոր առաքելությունը երկրում պայմաններ ստեղծելն է` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
«Պայմանները կարևոր են, որովհետև մենք Հայաստանում չենք ունեցել ազատ, արդար ընտրություններ մինչ օրս, և գլխավոր քաղաքական խնդիրն էր վերացնել իշխանության յուրացումը»,- ասաց «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play