Անդրեաս Ղուկասյանը ՀՀԿ-ից բացի, քրեական օլիգարխիայի կամակատար է համարում նաև ԲՀԿ-ին կամ Դաշնակցությանը, միգուցե` հենց երեքին էլ (տեսանյութ)


Անդրեաս Ղուկասյանը ՀՀԿ-ից բացի, քրեական օլիգարխիայի կամակատար է համարում նաև ԲՀԿ-ին կամ Դաշնակցությանը, միգուցե` հենց երեքին էլ (տեսանյութ)

  • 07-06-2018 00:01:44   | Հայաստան  |  Քաղաքական



 
 
 
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը նշելով, որ կառավարությունը քրեական օլիգարխիայի կամակատարը չէ, այսինքն` այս փուլում հաջողվեց քրեական օլիգարխիան գործադիր իշխանությունից դուրս բերել, ասաց.
«Բայց քրեական օլիգարխիայի կամակատար կուսակցությունները նստած են խորհրդարանում, և հասկանալի է, որ միայն արտահերթ ընտրություններով ամբողջությամբ այդ քրեաօլիգարխիկ համակարգը գործադիր և օրենսդիր իշխանությունից կլինի հեռացված» (ընդգծումը` մերը):
Անհասկանալի է` եթե կառավարությունն այլևս քրեական օլիգարխիայի կամակատարը չէ, այսինքն` այս փուլում հաջողվել է քրեական օլիգարխիան գործադիր իշխանությունից դուրս բերել, ինչպես հենց ինքը` Անդրեաս Ղուկասյանն է ասում, ապա նույն գործիչը չի՞ հասում վայրկյաններ առաջ իր իսկ ասածին` հայտարարելով, որ «միայն արտահերթ ընտրություններով ամբողջությամբ այդ քրեաօլիգարխիկ համակարգը» գործադիր իշխանությունից կլինի հեռացված: Գուցե նկատի ունի, որ քրեաօլիգարխիկ համակարգը գործադիր իշխանությունից դեռ ամբողջությամբ հեռացված չէ՞... Եթե այն դեռ մասամբ պահպանվում է, ապա Նիկոլ Փաշինյանի շրջապատում, այսինքն` գործադիր իշխանության մեջ, ովքե՞ր են Անդրեաս Ղուկասյանի նշած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները: Ինքը` «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդը, այդ կապակցությամբ որևէ անուն չի հրապարակել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play