Սոչիում ավարտվել է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը<br />


Սոչիում ավարտվել է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը

  • 06-10-2010 15:54:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՍՈՉԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոչիում ավարտվել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ կայացած շուրջ վեց տասնյակ երկրների անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը: Հանդիպման շրջանակում հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղար Ֆրենսիս Դելոնի, Լյուքսեմբուրգի Ազգային պաշտպանության բարձրագույն կոմիսարիատի բարձրագույն կոմիսար Ռոլան Բոմբարդելլայի, Չինաստանի Հանրային անվտանգության նախարար Մեն Ցզյանչժուի, Ավստրիայի Ազգային անվտանգության խորհրդի եւ արտաքին գործերի նախարարության գործակցությունը համակարգող Գերհարդ Յանդլի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների անվտանգության խորհուրդների կամ համանման գործառույթներն ունեցող կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության սպառնալիքների ու դրանց դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերի կիրառման հնարավորությունների մասին: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության, Ա.Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն նույն օրվա կվերադառնա Երեւան:
Նոյյան տապան  -   Քաղաքական