Վաղ թե ուշ դատավորները պետք է զգաստնան և ազատվեն անցյալի կաշկանդումներից. ամերիկահայ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վաղ թե ուշ դատավորները պետք է զգաստնան և ազատվեն անցյալի կաշկանդումներից. ամերիկահայ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-06-2018 16:47:01   | Հայաստան  |  Իրավունք



 
«Վաղ թե ուշ դատավորները պետք է զգաստնան և ազատվեն անցյալի կաշկանդումներից»,- «Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում նշեց Ամերիկայի հայ իրավաբանների միության «Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի» համաատենապետ, ամերիկահայ փաստաբան Կարո Ղազարյանը՝ անդադառնալով նոր Հայաստանում դատավորների հին գործելաոճին: 
 
Ըստ նրա՝ հակառակ դեպքում խորհրդարան կներկայացվի օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կստիպեն դատական համակարգին վերափոխվել: 
 
Կ. Ղազարյանի խոսքերով՝ դատավորները պետք է հասկանան մի բան, որ իրենց կայացրած ցանկացած որոշում ճակատագրական է լինում ոչ միայն տվյալ ամբաստանյալի, այլև նրա ողջ ընտանիքի ու գերդաստանի համար: 
 
«Ես տեղյակ եմ, որ հին օրերում չենք ապրում, ես հավատում եմ ժողովրդի կամքին, նոր արդարադատության նախարարությանը և հույս ունեմ, որ հավատս կմեծանա նաև այսօրվա դատական կազմի նկատմամբ, թեկուզև նախկինում նրանք գտնվել են ճնշումի տակ: Վերջապես այդ մարդիկ ապուշներ չեն, այլ ուսանած, պատրաստված, պրոֆեսիոնալ անձիք են, որոնց կոչ եմ անում իրենց մեջ կամք և պատրաստակամություն գտնեն կայացնելու արդար որոշումներ»,- ընդգծեց ամերիկահայ փաստաբանը: 
 
Նշենք, որ Կարո Ղազարյանն օրերս Հայաստանում էր և մասնակցել էր «Սասնա Ծռեր»-ի գործով մայիսի 30-ի դատական նիստին, որն անցել էր առանց ամբաստանյալների: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play