Պարոն նախարար, ուշադիր լսեք գիտնականի հայտարարությունը` պարզ է, որ ջրառը, որը կատարվում է այդ փոքր ՀԷԿ-երով, էկոհամակարգը խախտում է (տեսանյութ)
07-06-2018 18:45:25 | Հայաստան | Քննարկում
Փոքր ՀԷԿ-երն, իհարկե, այլընտրանքային էներգիայի աղբյուր են հանդիսանում և, իրոք, դրանց շնորհիվ Հայաստանից ջերմոցային գազերի արտանետումները նվազում են, բայց…
«Գլոբալ առումով դա, իհարկե, օգուտ է, էկոլոգիապես մաքուր է և այլն, - այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:- Բայց եթե մենք տեղային մասշտաբով ենք նայում, ապա պարզ է, որ այդ ջրառը, որը կատարվում է այդ փոքր ՀԷԿ-երով, ազդում է էկոհամակարգի վրա, այսինքն` այդ տարածքը, որը գտնվում է այդ խողովակի երկարությամբ, փաստորեն զրկվում է ինչ-որ քանակի ջրից, դա ես դեռ նորմայով եմ ասում… Միևնույն է, այդ ջուրը որ վերցվում է, ջրի քանակը քչանում է, ինչը նշանակում է, որ փոփոխվում է ջրի արագությունը, փոփոխվում է, ամենակարևորը, ջրի ջերմաստիճանը, իսկ ջրի ջերմաստիճանի փոփոխությունները բերում են անպայման ֆիզիկաքիմիական փոփոխությունների բոլոր տարրերի, և պարզ է, որ դա ազդում է և՛ կենդանական, և՛ բուսական աշխարհի վրա, այսինքն` էկոհամակարգը խախտվում է»:
Ըստ գիտնականի, եթե էկոլոգիական հոսքերը նույնիսկ պահպանվեն, խախտվում են ձկների ձվադրության բնական պայմանները, կրճատվում են ձվադրավայրերը, եթե գտնվում են այդ մասերում, կերային բազան, մանրաձկների թաքստոցները և այլն, և այլն: Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, ասել, որ փոքր ՀԷԿ-երն անվնաս են, օգտակար են` միանշանակ չի կարելի, քանի որ դրանք տեղական առումով, պարզ է, որ վնասակար են:
«Մենք չենք կարող զրկվել այդ բանից (փոքր ՀԷԿ-երի կառուցումից.- Ծ. Հ.), բայց հարց է, թե որտեղ են կառուցվում, պետք է անպայման անցկացվեն ուսումնասիրություններ, թե որ գետում կարելի է, որ գետում չի կարելի և որ տեղերում»,- ասաց հիշյալ կենտրոնի տնօրենը:
Վաղուց ժամանակն է Հայաստանում հեկամոլությունը զսպելու ուղղությամբ քայլեր կատարելու:
Արթուր Հովհաննիսյան
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։