Հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ


Հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

  • 08-06-2018 16:53:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
 
2018թ. հունիսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:
 
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play