Տրանսպորտի նախարարը բաց է քննարկումների համար. Աշոտ Հակոբյանի պատասխանը` իր հրաժարականը պահաջողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տրանսպորտի նախարարը բաց է քննարկումների համար. Աշոտ Հակոբյանի պատասխանը` իր հրաժարականը պահաջողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-06-2018 17:10:19   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը բաց է քննարկումների և առաջարկների համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախարար Աշոտ Հակոբյանը: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է վերաբերում անհատ տաքսիստների այն դիտարկումներին, որ նախարարը լավատեղյակ չէ ոլորտից, հետևաբար պետք է հրաժարական տա, իսկ փոխարենը նշանակվի իրենց թեկնածուն, Ա. Հակոբյանն ընդգծեց. 
 
«Ես ոլորտի խնդիրներից լավ տեղյակ եմ, ես իրենց հետ հանդիպել խոսել եմ: Մենք իրենց հետ պլանավորել էինք ստեղծել աշխատանքային խումբ, որ իրենք իրենց խնդիրները ներկայացնեն և համատեղ, միասին քննարկենք, բայց իրենք ինչ-որ կադրային հարցեր են առաջ քաշում, որը, բնականաբար, չի վերանայվում և մեր տիրույթում չի»: 
 
Նախարարի փոխանցմամբ՝ պատրաստ են նորից քննարկում կազմակերպել և լսել տաքսու վարորդների կոնկրետ պահանջները: 
 
Ա. Հակոբյանի խոսքերով՝ իրենք չեն աշխատելու այն սկզբունքով, որի դեպքում կողմերից մեկի բոլոր պահանջները բավարարվում են՝ վնասելով մյուսների շահը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play