Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ չի փախչի. Նա ստիպված բանակցելու է՝ ներկայացնելով Հայաստանի կազմում գտնվող Արցախը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ չի փախչի. Նա ստիպված բանակցելու է՝ ներկայացնելով Հայաստանի կազմում գտնվող Արցախը

  • 09-06-2018 16:11:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ չի փախչի. Նա ստիպված բանակցելու է՝ ներկայացնելով Հայաստանի կազմում գտնվող Արցախը: 
 
Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Աղայանը՝ անդրադառնալով Արցախը բանակցային կողմ դարձնելու Ն. Փաշինյանի հայտարարություններին: 
 
Ըստ նրա՝ այդ առումով մի փոքր անպատրաստվածություն կա, որը ժամանակի ընթացքում կամ կսրբագրվի, կամ կարժանանա քննադատությունների: 
 
«Ընդհանրապես Արցախի իշխանությունների առանձին լինելը մի մեծ միֆ է եղել, Արցախի առանձին պետություն լինելը հեքիաթ է եղել, և այսօր էլ դա հեքիաթ է: Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումն ուղղակիորեն Լևոն Տեր Պետրոսյանի ահավոր սխալ, ապազգային դիրքորոշման շարունակությունն է»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ Արցախը Հայաստանի մաս է բոլոր առումներով և շատ բնական է, որ Հայաստանը պետք է բանակցի: 
 
Ա. Աղայանի խոսքերով՝ Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն, նույնիսկ պարտավոր են ընտրել այն ղեկավարներին, որոնք իրենց ճակատագիրն են ներկայացնելու միջազգային հարթակներում: 
 
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ներքաղաքական վիճակին՝ բանախոսն ընդգծեց, որ Արցախում ևս փոփոխություններ կատարելու ընդհանուր ձգտում կա, պարզապես խնդիրը ժամանակի, ձևի ու հանգամանքների ընտրության մեջ է: 
 
Ա. Աղայանը հիշեցրեց, որ ներկայումս Արցախում տեխնոկրատական իշխանություն է ձևավորվել, իսկ խորհրդարանի առումով անորոշությունը շարունակվում է, քանի որ կուսակցությունները չեն կողմնորոշվում գնալ փոփոխությունների, թե ոչ: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play