Տեղի ունեցավ ՌեԱնիմանիա 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնապես փակումը


Տեղի ունեցավ ՌեԱնիմանիա 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնապես փակումը

  • 05-10-2010 15:48:19   | Հայաստան  |  Մշակույթ
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՌեԱնիմանիա 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնապես փակումը։ Նույն օրվա մամուլի ասուլիսում ամփոփվեցին փառատոնի արդյունքները։ ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը Ստեփան Անդրանիկյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալը: Այնուհետեւ, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց Դեբյուտային մրցույթի հաղթողին`Մերի Կյուրեղյանին: Նրան հնարավորություն է ընձեռվում իր սցենարի գաղափարը իրականացնել Ազգային կինոկենտրոնի, ՔասԱրտ Ստուդիայի աջակցությամբ: Մեկ այլ հնարավորություն էլ ընձեռվեց ՌեԱնիմանիայի հայտարարած մրցույթների հաղթողներին: “Տաղանդների որս” մրցույթի երջանիկ հաղթողները` Լիլիթ Շահմուրդյանը`պատկերապատում, Դավիթ Աշոտյանը`կերպարների ձեւավորում, Զաքար Դեմիրճյանը`անիմացիա, 9 ամսվա ընթացքում կկարողանան վարպետանալ անիմացիայում` Քաս Արթ Ստուդիոյում: Իսկ ահա, 2011-ի համար ձեռքբերված պայմանավորվածություններից. ֆրանսիական հռչակավոր Գոբելին (“Gobelins”) ստուդիայի ամառային դպրոցում սովորելու հնարավորություն ունեցող 25 ուսանողներից մեկը կլինի Հայաստանից: Լիլիթ Ծատուրյանը այն երջանիկն է, որ կկարողանա սովորել ֆրանսիացի անիմատորների փորձը եւ վերադառնալով` կշարունակի իր գործունեությունը Հայաստանում: Մեկ այլ պայմանավորվածության համաձայն` հռչակավոր ռուս անիմատոր, տիկնիկային եւ պլաստիլինային անիմացիայի վարպետ Գարրի Բարդինը իր 70-ամյակը կնշի Հայաստանում` ՌեԱնիմանիա 2011-ի շրջանակներում: Որպես ամփոփում` Սոնա Հարությունյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ ՌեԱնիմանիան պաշտոնապես ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության փառատոնների ցանկում եւ հաջորդ տարի նույնպես կստանա որոշակի ֆինանսական աջակցություն: ՌեԱնիմանիա Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը: 2009-ին փառատոնը հաջող մեկնարկ ունեցավ: Ոգեւորված հաջողություններով` 2010-ին փառատոնը հանդես եկավ մի շարք նոր նախաձեռնություններով` ՄարԱնի` անիմացիայի շուկա, ,Տաղանդների որսե մրցույթ, ,Հայկական ներկապնակե ծրագիր, բացօթյա ցուցադրություններ` նպատակ ունենալով համաշխարհային ճանաչում ունեցող անիմացիոն ֆիլմերն ավելի մոտ դարձնել հայ հանդիսատեսին, ինչպես նաեւ փառատոնին նոր որակ հաղորդել: Հրաչուհի Բարսեղյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play