Չարաշահումներ՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում. հարուցվել է քրեական գործ․ՀՔԿ


Չարաշահումներ՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում. հարուցվել է քրեական գործ․ՀՔԿ

  • 15-06-2018 12:50:21   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ- ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։
  Նախնական տվյալներով՝ չարաշահումներն արձանագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Աբրահամյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է ազգային պարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված բենզինը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: 
Մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված բենզինի և դիզվառելիքի դուրս գրման փաստաթղթերում ձևական թվեր են նշվել՝ վառելիքը աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ, որի միջոցով քողարկվել է տնօրենի կողմից գերծախսված բենզինը և նախորդ ամիսների կուտակված պարտքերը: 
Դեպքի առթիվ 2018 թվականի հունիսի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում: 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play