‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ը տոնում է իր տասնամյակը


‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ը տոնում է իր տասնամյակը

  • 16-06-2018 15:20:30   | Հայաստան  |  Հասարակություն

‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն›› բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:  
 
Կազմակերպության տասնամյակի միջոցառման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 15-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, որը միջոցառման գլխավոր հովանավորն է: 
 
Միջոցառմանը ներկա են եղել միջազգային Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ,  ԱՌԴԱ  բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Արմենա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, այլ պատվավոր հյուրեր, բազմաթիվ գործընկերներ և միջազգային ու տեղական կամավորներ: 
 
‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնը›› տեղական գործընկերների միջազգային կոալիցիա է, բնակարանային աղքատության վերացման տեսլականով: Ոչ մի տեղ, սակայն, այս տեսլականը ավելի մեծ հաջողություն չի  ունեցել, քան Հայաստանում: Նշելով «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի 10-ամյակը, ուրախ ենք տեղեկացնել, որ առաջատար թիմի ղեկավարությամբ եւ հայկական սփյուռքի և տեղական հովանավորների, առատաձեռն  ընկերների աջակցությամբ՝ 650-ից ավելի հայ ընտանիքներ այժմ բարեկարգ տուն ունեն: «Այլևս ոչ մի դոմիկ»՝ երազանք, որը միասին կարող ենք դարձնել իրականություն,-ասել է Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը: 
 
Տասնամյակի միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավասագրերի հանձնման արարողություն: 
 
«Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության և տևական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասած՝ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը և ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների և հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. «Մի՛ եղիր անտարբեր»: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերը՝ «Ֆուլեր 
տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
 
‹‹Մենք շատ ուրախության արցունքներ ենք տեսել, բայց դա չի դարձել սովորություն մեզ համար: Մեր աջակցությունը, իրականում, լոկ խթան է հանդիսանում, որ ընտանիքը հավատա սեփական ուժերին, դառնա լավատես ու հավատով լցվի ապագայի հանդեպ: Շնորհակալ ենք բոլոր համագործակիցներին այս տարիների ընթացքում մեր առաքելության մասը լինելու և մեր հաջողությունները կիսելու համար››, -ասել է ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը: 
 
Տասը տարիների ընթացքում ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավը՝ անդառնալիորեն դուրս բերելով նրանց աղքատության կապանքներից:
 
Բնակարանաշինության ծրագրին զուգահեռ, կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով գյուղական զբաղվածությունը խթանելու նպատակով. ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղի զարգացման արդի նախաձեռնության ծրագրի շրջանակներում:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play