Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով


Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով

  • 18-06-2018 13:39:27   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:
 
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:50-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակարաններից մեկի հարակից նկուղային սենյակում կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա աղջկա դի:
 
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 14-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի հարակից նկուղային սենյակում՝ էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով: Երեխայի հագուստների մեջ հայտնաբերվել են «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիին Մայր Աթոռ Ս.Էջմիածին Հայոց ազգային բանակի համար Աղոթքներ» բովանդակությամբ աղոթքների հավաքածու և սրբապատկեր:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել զննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play