Մարտիգ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները


Մարտիգ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

  • 18-06-2018 19:10:53   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 16-ին Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։
 
Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսված են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև Արցախի մասին պատմող վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ:
 
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարտիգի քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գաբի Շարուն, ԱԺ պատգամավոր Պիեր Դարևիլը, Բուշ դյու Ռոնի նահանգային խորհրդի անդամներ, Մարտիգի հայկական միության նախագահ Գրեգուար Մինասյանը, գործարարներ, հայ համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play