Խայտառակ կերպով փորձել են կոծկել վնասը` խաթարված առողջություն, վաղաժամ մահեր, որ թունավորված գյուղմթերքների պատճառով ստանում է ՀՀ բնակչությունը (տեսանյութ)


Խայտառակ կերպով փորձել են կոծկել վնասը` խաթարված առողջություն, վաղաժամ մահեր, որ թունավորված գյուղմթերքների պատճառով ստանում է ՀՀ բնակչությունը (տեսանյութ)

  • 30-06-2018 23:26:38   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Մենք այսօր ունենք մի զարմանալի իրավիճակ: Թվում էր, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո մենք բնապահպանական այսօրվա թիվ 1, գերակա խնդիրն այլևս չենք ունենա: Դա Ամուլսարի խնդիրն է:
Բոլոր բնապահպանները Հայաստանում գիտեն, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, մենք Թեղուտի խնդիրն ունենք, որն այդպես մնաց չլուծված, մենք Քաջարանում խնդիր ունենք, Լոռիում խնդիր ունենք, տարբեր տեղերում, Սևանա լճի հետ կապված խնդիրներ կան բազմաթիվ, որոնք նույնպես շատ կարևոր են, բայց ամենավտանգավորը և ամենաառաջնայինը մնում է Ամուլսարի խնդիրը, այդպիսին էր և այդպիսին է նաև այսօր: Եվ թվում էր, իշխանափոխությունից հետո իշխանությունները պետք է գոնե ժամանակավորապես կասեցնեին Ամուլսարում կատարվող աշխատանքները, մինչև անկախ, օբյեկտիվ մասնագետները, փորձագետները կհավաքվեին, կքննարկեին և կպարզեին` կարելի՞ է այդ հանքի շահագործումն ընդհանրապես, թե ոչ: Մասնավորապես` նկատի ունենք միջազգային անկախ փորձագետներին, որոնց Միացյալ Նահանգներից պրոֆեսոր Հարութ Բրոնոզյանը հրավիրել էր Հայաստան, ուր նրանք հանդիպումներ են ունեցել, ներկայացրել իրենց փաստարկները: Այս ամենը պետք է քննարկվեր բաց, թափանցիկ, հանրությանը հասկանալի, մատչելի կերպով, և վերջում ՀՀ բնապահպանության նախարարությունը, կառավարությունը պետք է որոշում կայացնեին: Մինչ այդ, կրկնում ենք, պետք է կասեցվեին աշխատանքները, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է հանքավայրում, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Դա չարվեց, տեղի բնակիչները ստիպված իրենք նախաձեռնեցին և փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհը:
Իր հերթին, «Լիդիան Արմենիա» ընլերության ղեկավարությունը կամ աշխատողները, որպես իշխանության նկատմամբ ճնշամիջոց, օրերս փակել են դեպի Ջերմուկ տանող ճանապարհը, որպեսզի իշխանությունները բացեն դեպի հանք տանող ճանապարհը: Փորձելով հասկանալ, թե ինչու է առաջացել այս իրավիճակը, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Երևան- Լոս Անջելես» հեռուստակամրջի ընթացքում, «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում այս հարցն ուղղեցինք կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, ՀՀ հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանին (դիտել` 3:46-ից):
«Իրոք, խնդիրը շատ լուրջ է,- ասաց Կարինե Դանիելյանը:- Նոր իշխանությունները բավականին միջոցառումներ նախաձեռնել են ընդհանուր, հանքարդյունաբերության խնդիրների լուծման ուղղությամբ, բայց կասեցնել գործող ծրագիրը` դժվար է այն առումով, որ պետք է համապատասխան հիմքեր հավաքվեն: Մենք փորձել ենք նախորդ իշխանությունների հետ քանի անգամ խոսել այդ հարցերի շուրջ` վտանգները և այլն, նախորդ վարչապետի (Կարեն Կարապետյանի.- Ա. Հ.) հետ ենք հանդիպել այդ հարցով, իրենք ասել են, որ արդեն ուշ է որևէ բան փոխել, որովհետև պայմանագիրը ստորագրված է, «Լիդիան Արմենիա»-ն բոլոր պայմաններն ընդունել է, մենք կարող ենք կասեցնել այն ժամանակ, երբ իրենք խախտեն այդ պայմանագիրը, կամ այնպիսի լուրջ փաստեր ի հայտ գան, որ տեսնենք դա (հանքի շահագործումը.- Ա. Հ.) անհնար է»:
Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ այդ փաստերն ի հայտ եկել են, բնապահպանն ասաց.
«Հիմա հենց այդ խնդիրն է, մենք հիմա հենց այդ հարցը բարձրացնում ենք, որ արդեն կարելի է ՇՄԱԳ-ը վերանայել, որովհետև բավականին նոր փաստեր հավաքվել են իրոք»:
Կարինե Դանիելյանի հավաստմամբ, իրենք մեծ աշխատանք են արել և ուսումնասիրել են ընդհանուր հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, էկոհամակարգերի վրա, մարդկանց և, հատկապես, երեխաների առողջության վրա:
«Շատ մտահոգիչ պատկեր է ստացվել,- շարունակեց գիտնականը,- որովհետև, փաստորեն, արդեն 400 գործող հանք ունենք, որից 23-ը մետաղային են, և արդեն 22 պոչամբար ունենք, հիմնականում դրանք Լոռիում են, Սյունիքում են և մեկական` Արարատում, Արմավիրում: Ազդեցությունն ուղղակի կործանարար է, այստեղ նաև աղետների ռիսկերի խիստ աճ կա: Այսօրվա մոլորակի պայմաններում, որն ապակայունացված է, սելավների մեծ վտանգ կա, երկրաշարժերի մեծ վտանգ կա, իսկ այդ պոչամբարները` թույնով լցված, ծանր մետաղներով լցված, անպաշտպան են այդ երևույթների նկատմամբ, ուրեմն շրջակա միջավայրը և մարդիկ անպաշտպան են: Առողջապահական տվյալներն ուղղակի խոսում են այն մասին, որ դրանք ազդում են մարդկանց առողջության վրա: Նախորդ կառավարության հետ մենք չկարողացանք աշխատել այդ առումով, մեր դիմումների պատասխանները շատ անհեթեթ էին: Ստացանք պատասխան` 5 նախարարությունների կարծիքները միացրած, իրար հակասող բացարձակ: Հիմնականում գյուղնախարարությունն ընդունում էր, որ ծանր մետաղներով խիստ աղտոտված են հողերը, ջրերը, դա ազդում է ամբողջ շղթայի վրա` սննդային և այլն, որ դա լուրջ խնդիր է, առողջապահության նախարարությունն էլի ասում էր` խմելը, ծխելը… Ծանր մետաղները մեզանում այդքան ազդեցություն չունեն, ո՞վ ասեց, որ դրանք կապված են առողջության այն տվյալների հետ, որոնք դուք ասում եք: Խայտառակ վիճակ է»:
Ըստ Կարինե Դանիելյանի, խնդիրն այն է, որ ի սկզբանե չէր կարելի թույլտվություն տալ Ամուլսարում հանքարդյունաբերության համար, որովհետև Ամուլսարն ուրույն է իր առանձնահատկություններով, ապարներով, ավելին` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ժամանակ թթվային դրենաժի ազդեցության խնդիրը չի գնահատվել:
Բայց տրվե՞լ է, չէ՞, այդ թույլտվությունը, թեև ՇՄԱԳ-ի կազմման և դրա փորձաքննության ժամանակ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ազդեցությունը չի գնահատվել, այնտեղ թթվային դրենաժի չկառավարվող ռիսկ կա: Ինչո՞ւ այս ամենի համար մեղավորները, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, ներկայիս իշխանությունների օրոք ևս դեռ պատասխանատվության չեն կանչվել:
Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունում դեռ շարունակում են աշխատել այն պաշտոնյաները, մասնագետները, որոնք, գրեթե կասկած չունենք, շատ լավ տեղյակ լինելով իրականությանը, խայտառակ կերպով փորձել են կոծկել, թաքցնել անժխտելի վնասը` խաթարված առողջություն, վաղաժամ մահեր, որ ծանր մետաղներով թունավորված գյուղմթերքների օգտագործման պատճառով ստանում է ՀՀ բնակչությունը: Հասկանալի է, որ վերոնշյալ հարցեն ուղղված են ոչ թե տիկին Դանիելյանին, այլ ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարներին, վարչապետին:
Քաղաքակիրթ ամբողջ աշխարհն ընդունում է, որ ծանր մետաղների հետևանքով մարդիկ ձեռք են բերում բազմաթիվ ու վտանգավոր հիվանդություններ, կախված դրանց չափաքանակից, դրանցով թունավորված մթերքների օգտագործման տևողությունից, նույնիսկ մահանում, իսկ ՀՀ առողջապահության նախարարության ոմն պաշտոնյա նույնիսկ հանդգնել է ցինիկաբար հերքել ու հարցնել` «Ծանր մետաղները մեզանում այդքան ազդեցություն չունեն, ո՞վ ասեց, որ դրանք կապված են առողջության այն տվյալների հետ, որոնք դուք ասում եք»:
Ամբողջ աշխարհում մարդկանց առողջության վրա ծանր մետաղների վնասակար ազդեցությունն ապացուցված է, չի թերագնահատվում, ինչպե՞ս կարող են ծանր մետաղները Հայաստանում այդքան ազդեցություն չունենալ, սա ի՞նչ անհեթեթություն է… Կարծում եմ, տվյալ դիրքորոշումը ոչ թե մասնագիտական տգիտության արտահայտություն է, այլ իրենց գերշահույթների համար Հայաստանի հողերը, ջրերը թունավորող հանքարդյունահանման մաֆիայի հետ պետական հիշյալ մարմնի կամ նրա պաշտոնյայի հանցակցության վկայություն, և եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ նախկինում եղած ձևական պայքարը հիմա իսկապես վերածվել է իրական պայքարի, ինչին անձամբ ես խիստ կասկածում եմ, ապա Ամուլսարի հանքավայրի շահագործման խայտառակ սկանդալի համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներն ու մասնագետները պետք է կանչվեն պատասխանատվության:
 
Արթուր Հովհաննիսյան
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play