Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք


Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք

  • 03-07-2018 13:16:48   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 11, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play