Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ


Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ

  • 03-07-2018 15:29:12   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:
 
Վերջին 10-օրյակում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար գրավոր զգուշացումներ են տրվել  նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների:
Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող 10 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ աշխատանքային նախագծով նախատեսված պարտավորությունների թերի կատարման և ապառքների առկայության համար:  
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 7 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունները լիազոր մարմին չներկայացնելու համար:
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play