Մի օր տանը նստած իմացա, որ 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի 74 տոկոսն այլևս իմը չէ. Բաց նամակ


Մի օր տանը նստած իմացա, որ 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի 74 տոկոսն այլևս իմը չէ. Բաց նամակ

  • 03-07-2018 17:25:14   | Հայաստան  |  Իրավունք

Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Աշոտ Զաքարյանից
հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք Շահումյան 62
 
Ուզում եմ հայտնել, թե ինչ է կատարվում ՀՀ գլխավոր դատախազությունում: Ինձ <<թալանելու>> նպատակով իմ հետ գործարքի մեջ է մտել մի մեծահարուստ, օգտվելով նրանից, որ վստահում եմ իրեն, ունենալով մեծ շրջապատ տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և իրեն զգալով անպատժելի, պայմանագրում քողարկված երկիմաստ դրույթ է սահմանել, այնուհետև խաբեությամբ դա օգտագործելով շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի ինձ պատկանող 50 տոկոսն անհատույց դարձրել է իրենով, որից հետո նույն 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի արժեքն արհեստականորեն՝ հաշվապահական խեղաթյուրումներով և կեղծիքներով, դարձրել է 2 հազար ԱՄՆ դոլար, և դրանով կատարած հաշվարկներով՝ ներդրում անելու անվան տակ, անհատույց դարձրել իրենով ինձ պատկանող բաժնեմասի նաև 24 տոկոսը: Այս ամենի պայմաններում ՀՀ գլխավոր դատախազությունում ամեն ինչ անում են, ցուցումներ են տալիս, պայքարում են, որ հանկարծ քրեական գործ չհարուցվի, այդ մեծահարուստը շարունակի մնալ արտոնյալ և անպատժելի:
 
Հարգելի պարոն Փաշինյան, ինչպե՞ս կարող է գործարարը Հայաստանում ներդրում կատարեի, երբ տեսնի իմ օրինակը, երբ մի օր տանը նստած իմանա է, որ այլևս 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի 74 տոկոսն իրենը չէ, ինչպե՞ս ներդրում կատարի, երբ անպաշտպան է, երբ արժանանում է նման անտարբեր վերաբերմունքի:   
 
Խնդրում եմ Ձեր միջամտությունը, որպեսզի հարուցվի քրեական գործ և օբյեկտիվ քննություն իրականացվի:
Աշոտ Զաքարյան
03.07.2018թ.
 
 
Բաց նամակ
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
ՀՀ քաղաքացի Աշոտ Զաքարյանից
հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք Շահումյան 62
 
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, եթե որևէ մեկը Ձեր, կամ Ձեր հարազատի հետ գործարքի մեջ մտնի, պայմանագրում քողարկված երկիմաստ դրույթ սահմանի,  այնուհետև խաբեությամբ դա օգտագործելով շուրջ 6 միլիոն արժողությամբ գույքի 50 տոկոսն անհատույց իրենով դարձնի, որից հետո նույն գույքը արհեստականորեն՝ հաշվապահական խեղաթյուրումներով և կեղծիքներով 2 հազար ԱՄՆ դոլար դարձնի և ներդրում անելու անվան տակ դարձյալ 24 տոկոսն անհատույց իրենով դարձնի, ի՞նչ կանեք, կհարուցե՞ք  չէ քրեական գործ, իսկ իմ դեպքում ինչու՞ չեք ցանկանում հարուցել: 
 
Ինչու՞ են Ձեր կողքին կանգնած դատախազության պաշտոնատար անձինք ամեն ինչ անում, որ հանկարծ քրեական գործ չհարուցվի, ի՞նչն է պատճառը, որ նախատրամադրվածություն կա և ինչու՞ է իմ բողոքի քննությունը հանձնվել Վայոց Ձորի մարզի դատախազին, ով գիտեք՝ ամեն ինչ անում է, որ քրեական գործ չհարուցվի իր մտերիմ ընկերոջ գործողությունների համար:   
 
Ինչպե՞ս կարող է գործարարը Հայաստանում ներդրում կատարի, երբ տեսնի իմ օրինակը և իմանա, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս Ձեզ, ոչինչ չի ցանկացել անել, հանդուրժում է նման արարքը, երբ հասկանա, որ անպաշտպան է, երբ տանը նստած մի խաբեբա կարող է իրենով դարձնել այդքան մեծ ներդրումները և շնորհիվ Ձեզ մնա անպատժելի:
 
Խնդրում եմ իմ գույքը խարդախությամբ և կեղծիքներով հափշտակելու համար հարուցել քրեական գործ՝  Ձեր խոսքերը դարձրեք իրականություն, մի հանդուրժեք դատախազության այն պաշտոնյաների պնդումները, որոնք ցանկանում եմ ամեն կերպ քրեական գործ չհարուցվի և այս ամենը կոծկվի քաղաքացիական հարաբերությունների անվան տակ:
 
Աշոտ Զաքարյան
03.07.2018թ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play