Փարիզում տեղի է ունեցել «Հայաստանի լույսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը<br />


Փարիզում տեղի է ունեցել «Հայաստանի լույսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը

  • 29-09-2010 19:54:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՓԱՐԻԶ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի նշման շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի բարձր հովանու ներքո սեպտեմբերի 27-ին Փարիզի «Սանթրալիենների տանը» տեղի է ունեցել «Հայաստանի լույսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչն էր ֆրանսահայ գործարար Սիրիլ Վասկոլ Կազանջյանը (Cyril Waskoll Kazandjian) եւ նրա հիմնադրած «Հայաստանի լույսը» միությունը: Ֆրանսիացի հայտնի արվեստագետ-լուսանկարիչ Ժան-Միշել Բերցի (Jean-Michem Berts) սեւ-սպիտակ լուսանկարներում ներկայացված է Հայաստանի ու Արցախի վաղնջական խորհուրդն ու նախաստեղծ գեղեցկությունը, հայոց բնաշխարհի միստիկական լույսն ու խորախորհուրդ զորությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, շնորհանդեսին ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Միջոցառմանը հրավիրված էին Ֆրանսիայի կառավարական շրջանների, Փարիզում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի, քաղաքական, հասարակական, լրատվական, մշակութային, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքային կառույցների անդամներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play