Սարսափելի մեծ ճեղվածք կա այդ շղթայի մեջ (տեսանյութ)


Սարսափելի մեծ ճեղվածք կա այդ շղթայի մեջ (տեսանյութ)

  • 10-07-2018 20:26:39   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ (դիտել 3:37-ից), վերջին հետազոտությունների համաձայն, մեր երկրում փոքր բիզնեսն այսօր ապահովում է ընդամենը պետական բյուջեի հարկերի 16.7 տոկոսը (եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է մինչև 60 տոկոսի): Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում խոսելով Հայաստանում փոքր բիզնեսի վիճակի և հիմնախնդիրների մասին, Գագիկ Մակարյանը ներկայացրեց փոքր բիզնեսի այլ ցուցանիշներ ևս.
«Իրենք ապահովում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 35 տոկոսը, ընդ որում, այս 5 տոկոսը, 6 տոկոսն ավելացել է 2017 թվականի ընթացքում, նախորդ ժամանակաշրջանում կատարված որոշակի բարեփոխումների և աջակցման որոշակի ավելի էֆեկտիվ գործիքների կիրառության շնորհիվ, և ավելացել է նաև փոքր ու միջին ձեռնարկությունների թվաքանակը,- ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:- Նախկինում 29 տոկոս էր ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ-ների մասը, հիմա 35 տոկոս է, այսինքն` ՀՆԱ-ով էլ իրենք դեռ շատ հեռու են, եվրոպական կամ միջազգային ստանդարտներով դա մինչև 90, 95 տոկոսի է հասնում ՀՆԱ-ի մասով:
Երրորդ ցուցանիշը` զբաղվածությունը, այսինքն` քանի տոկոսն է զբաղվածությունն ապահավվում փոքր, միջին բիզնեսի շնորհիվ: Հայաստանում եթե վերցնենք բոլորին, այդ թվում նաև` ֆերմերային տնտեսություններ և այլն, և այլն, այդ թվաքանակով եթե հաշվարկենք, մոտավորապես էլի 35 տոկոսն է բաժին ընկնում զբաղվածության, այսինքն` փոքր, միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում` ո՛չ հարկերի, ո՛չ ՀՆԱ-ի, ո՛չ զբաղվածության տեսանկյունից դեռևս այդպիսի լիդերական դերակատարություն չունի»:
Անդրադառնալով վերը նշվածի պատճառներին, Գագիկ Մակարյանն ասաց.
«Պատճառները հետևյալն են, որ, առաջին հերթին, Հայաստանում ներկայումս, վերջին ցուցանիշներով, վերջին վերլուծություններով, կա ընդամենը 106 000 ակտիվ ձեռնարկություն: Ակտիվ համարվել են նրանք, որոնք վերջին երկու եռամսյակների ընթացքում գործունեության մասին հաշվետվություններ են տրամադրել հարկային մարմիններին, այսինքն` ամենաթարմ, վերջին հաշվետվություններով նրանք համարվել են ակտիվ: 106 000-ից մոտավորապես 82 000-ը միկրո փոքր, միջին ձեռնարկություններ են, այսինքն` ՓՄՁ կատեգորիայի միկրոձեռնարկությունները 82 հազարն են կազմում, դրանց մեջ մոտավորապես 76 000-ը կազմում են միայն միկրոձեռնարկությունները, այսինքն` միկրոձեռնարկությունները, որոնք պետք է ունենային մինչև 10 աշխատող, մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն:
Փոքր ձեռնարկությունների թիվն ընդամենը 4500 է, այսինքն` տեսեք` 76 000 միկրո, հետո միանգամից իջնում ենք 4500 փոքր, և ընդամենը 1040` միջին, այսինքն` սարսափելի մեծ ճեղվածք կա այդ շղթայի մեջ, որ միկրո, փոքր, միջին ձեռնարկությունները պետք է մեկը մեկին հաջորդեին, զարգանային, այսինքն` մեզ մոտ էականորեն միկրոյից դեպի փոքր դառնալու հասունացում գոյություն չունի, փոքրից դեպի միջին գնալու հասունացում` էլի շատ դանդաղ է: Սրա հետ մեկտեղ, կա երրորդ պրոբլեմը, երբ որ մենք նայում ենք միջազգային ստանդարտներով, միկրոձեռնարկությունը պետք է ունենա մինչև 10 աշխատող և ունենա մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն, որը կազմում է 200 000 դոլարին մոտ թիվ: Իրականում միկրո այդ 76 000 ձեռնարկություններում միջինում աշխատում է 2 մարդ, ոչ թե 10 մարդ, և տարեկան շրջանառությունն էլ ընդամենը կազմում է 8,2 միլիոն դրամ, այսինքն` ընդամենը մի 18 000 դոլար` 200 000 դոլարի փոխարեն, տասն անգամ պակաս ցուցանիշների: Նույն ձևով փոքր ձեռնարկությունը պետք է ունենա 10-ից մինչև 50 աշխատող, բայց միջինն ունի ընդամենը 14 աշխատող, շրջանառությունն էլի մի քանի անգամ պակաս: Այսինքն` ինչ եմ ուզում ասել. Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը հասունացման լուրջ պրոբլեմ ունի, ինքը մոդեռնիզացվելու ճանապարհով, վարկեր վերցնելու, մենեջմենթ լավացնելու, շուկայում տեղ ունենալու խնդիր ունի: Փոքր ձեռնարկությունները շուկայում տարիներ շարունակ տեղ չեն ունեցել, որովհետև եղել են անհավասար մրցակցության երևույթներ, նրանք չեն կարողացել մասնակցել պետական գնումների համակարգին, չեն կարողացել հավասար մրցակցել, մոնոպոլիաները թույլ չեն տվել, որ շուկայում իրենց տեղերը կարողանային վերցնել և, հետևաբար, փոքր ու միջին ձեռնարկատիրությունն ավելի շատ գոյատևման է գնացել, քան թե զարգանալու: Գոյատևումը մի բան է, զարգանալը մի բան է, դրա համար էլ ցուցանիշները, որ ես բերեցի, ցույց են տալիս, որ իրենք այսպես ճնշված, փոքր մնացած, չհասունացած կազմակերպություններ են»:
Հետևաբար, ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի, չի կարելի ակնկալել, որ նրանք տնտեսության մեջ սոցիալական և տնտեսական խնդիրներ կարող են լուծել, որովհետև եթե լուրջ զբաղվածություն չեն ապահովում, եթե իրենց ընտանիքի համար համապատասխան հասույթ չեն կարողանում ապահովել, չեն կարողանում արտադրողականություն ապահովել և այլն, և այլն, ուրեմն իրենք անունով կան, բայց իրականում նրանց դերակատարությունը շատ փոքր է: Անդրադառնալով վերոնշյալից ելքի ճանապարհներին, Գագիկ Մակարյանն ասաց.
«Ճանապարհներից մեկը, որ կառավարությունը պետք է հոգ տանի, պետք է լինի նորարական կատեգորիաների փոքր ու միջին ձեռնարկատիրության ստեղծումը, որ նրանք լինեն թափանցիկ աշխատող, չգնան ստվերի, կոռուպցիոն ռիսկերի` գոյատևում ապահովելու համար: Նրանք պետք է լինեն արտահանող, որովհետև հայկական 3 միլիոնանոց փոքր ներքին շուկան չի կարող 106 000 ձեռնարկություն ապահովել լավ մրցակցային պայմաններով, նրանք, բոլոր դեպքերում, իրար շատ կխանգարեն, ինչքան էլ արդար լինեն մրցակցային պայմանները:
Մյուս կողմից էլ` մենեջմենթի լուրջ պրոբլեմներ կան, միկրոձեռնարկությունների մեծ մասն ավելի շատ առևտուր կատարող կամ շատ փոքր ձեռքի աշխատանքներով արտադրություններ կատարողներ են և դժվար է ասել, որ նրանք ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, իրականում դրանք ավելի շատ փոքր տնայնագործության կամ առևտրի մեջ են:
Եվ վերջին դիտողությունս, որ պետք է անպայման կառավարությունները հաշվի առնեն իրենց ռեֆորմների մեջ, այն է, որ միկրոձեռնարկություններին, որոնք հատկապես առևտրի մեջ են, պետք է այլ կատեգորիայում դիտարկել, օրինակ, իմ կարծիքով, նրանց ավելի շատ պետք է դիտարկել որպես առևտրականներ, առևտրային հարկերի գաղափար դնել, այլ մեխանիզմներ դնել, որոնք իրենց թույլ կտան ավելի ազատ շնչել ու ավելի ազատ աշխատել»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց`  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարել է «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը:
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play