Յուրի Զուբակով. «Անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկա է լիակատար փոխըմբռնում»


Յուրի Զուբակով. «Անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկա է լիակատար փոխըմբռնում»

  • 26-04-2011 18:24:01   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովի գլխավորած պատվիրակությանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Բարձր գնահատելով ռազմավարական եւ դաշնակցային բնույթ կրող հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակն անվտանգության ոլորտում, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ դրանից է բխում նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների եւ նրանց աշխատակազմերի միջեւ իրականացվող սերտ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հայ-ռուսական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերում էին սահմանային անվտանգությանը, ռազմատեխնիկական ոլորտին, տեղեկատվական անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցության, տարածաշրջանային խնդիրներին: Կողմերն անդրադարձել են նաեւ հունիսի 1-2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին, ինչպես նաեւ սեպտեմբերին Եկատերինբուրգում անցկացվելիք Անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների երկրորդ միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքին: Յուրի Զուբակովը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկա է լիակատար փոխըմբռնում, եւ ներկա փուլում գլխավոր խնդիրը կայանում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ապահովմանը: Ամփոփելով հանդիպման արդյունքները, կողմերը երկուստեք կարեւորել են երկկողմ շփումների ակտիվացման եւ փոխգործակցության մեխանիզմների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play