Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիվ հրդեհներ են բռնկվել Երեւանի եւ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում<br />


Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիվ հրդեհներ են բռնկվել Երեւանի եւ մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում

  • 27-09-2010 19:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-26-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երեւանի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցին հարակից Դալմայի այգիներում տարբեր օջախներով այրվել է 4000 քմ խոտ եւ 1000 քմ խաղողի այգի, Գեւորգ Չաուշի 50/1 հասցեին հարակից տարածքում` 2 հա խոտ, Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջին հարակից տարածքում` 15 հա խոտ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), բուսաբանական այգու տարածքում` 2000 քմ խոտ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, հրդեհներ են բռնկվել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասին հարակից տարածքում` այրվել է 5 հա խոտ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին հարակից «Գոգո» սարի լանջին` 1,5 հա խոտ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ եւ թփուտ, Արագածոտնի մարզի` Ղազարավան գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` 1000 քմ մակերեսով խոտ, Փարպի գյուղին հարակից տարածքում` 3 հա մակերեսով խոտ: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play