Ցուցարարները սադրեցին՝ հոգևոր հայրերին ներքաշեցին բախման մեջ, նկարեցին ու հեռացան


Ցուցարարները սադրեցին՝ հոգևոր հայրերին ներքաշեցին բախման մեջ, նկարեցին ու հեռացան

  • 13-07-2018 12:55:26   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 9-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»՝ եկեղեցու դեմ բողոքի ակցիաներ իրականացնող խմբի անդամները դարձյալ մուտք են գործել Մայր Աթոռի տարածք՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին:
ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակիցը Էջմիածնից հայտնում է, որ բողոքավորները եղել են ընդամենը 6-7 հոգի, որոնք տարածք են մտել բարձրախոսերով, իսկ մուտքի մոտ կանգնած ոստիկանները չեն խոչընդոտել նրանց գործողությունները:
Վեց հոգանոց խմբի անդամները բարձրախոսով սադրիչ հայտարարություններ են հնչեցրել՝ ամեն կերպ փորձելով հրահրել  բախում՝ նրանում ներքաշելով հոգևորականներին:
Որպես ականատես մեր թղթակիցը պատմում է  հետևյալի մասին. ցուցարարները միտումնավոր հրահրում էին՝ հայհոյում ու վիրավորում հոգևորականներին, այդ կերպ   փորձելով հունից հանել հոգևոր հայրերին: Ու երբ դա հաջողվում էր՝ ցուցարարները  արագ միացնում էին իրենց տեսախցիկներն ու սկսում եռանդով նկարահանել՝  փորձելով հավաքել «բարկացած հոգևորակաների‰ մասին փաստող կադրեր:
Ինչպես ասացինք, տարածքում կային ոստիկաններ, որոնք, սակայն, հավաստիացրել են, որ ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում է, և բոլորվին չեն միջամտել ցուցարարների ակցիային: Թեպետ հարց է մնում՝ արդյո՞ք այդ ակցիան եղել է արտոնված:
Հոգևորականները հորդորում էին բողոքավորներին  դադարեցնել սադրիչ գործողությունները, սակայն վերջիններս, անտեսելով նրանց կոչերը, շարունակում էին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
Այլևս չհանդուրժելով վիրավորանքները՝ հոգևոր հայրերը ստիպված եղան սեփական ուժերով (քանի որ ոստիկանները կրավորական կեցվածք էին ընդունել) դուրս հրավիրել ցուցարարներին  Մայր Աթոռի տարածքից:
Ու կատարվեց այն, ինչը, հավանաբար, նախապես ծրագրել էին ցուցարաները. տեղի ունեցավ բախում հոգևորականների ու ցուցարարների միջև: Վերջիններս հիմնականում  կենտրոնացել  էին Գևորգ Սրբազանի վրա՝ թիրախավորելով Սրբազանին: Եվ սա ունի իր պատճառը. օրերս Սրբազանը բացահայտել էր, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից  մեկի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի նմանվող զանգված:   
Լավ իմանալով, որ Գևորգ Սրբազանն ունի առողջական խնդիրներ (տարիներ առաջ ավտովթարի հետևանքով վնասվածներ է ստացել) հարվածներն էին հասցնում հենց Սրբազանի ուղղությամբ:
Ցուցարարներից մեկը բախման ժամանակ բղավում էր՝ թողեք խփի (Սրբազանը-խմբ.), մեկ ուրիշն էլ ընկերոջը հորդորում էր, որ արագ նկարի այդ պահը:
Նշենք, որ կրավորական կեցվածք ընդունած ոստիկանները չէին միջամտում զարգացումներին: Հոգևորականների հետ մի քանի րոպե տևած բանավեճից հետո ցուցարարները լքեցին Մայր Աթոռի տարածքը: Հոգևոր հայրերն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ որպես եկեղեցու զինվորներ՝ իրենք միշտ կանգնելու են եկեղեցու կամարներից ներս և պաշտպանելու են Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին սադրանքներից ու սրբապղծությունից:
Տեղեկացնենք, որ շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնում նշանակվելուց հետո այսօր չէր մասնակցում խմբի կազմակերպած ցույցին, փոխարենը, էսթաֆետն հանձնվել էր Գևորգ Յազչյանին:
 
Աղբյուրը՝  Haydzayn.am
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play