Հայտնի է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» հաղթող նախագիծը


Հայտնի է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» հաղթող նախագիծը

  • 16-07-2018 18:29:23   | Հայաստան  |  Մշակույթ

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ 2018-ի հուլիսի 10-12-ը Երևանում` «Ոսկե Ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:
 
Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էր 8 նախագիծ, չորսական յուրաքանչյուր կողմից։ 
Երկօրյա աշխատաժողովին ներկայացվեցին նախագծերը և տեղի ունեցան կինոդիտումներ: 
Աշխատաժողովի ավարտին ժյուրին որոշեց 7000 եվրոյի չափով դրամական պարգևը տալ Դիլեք Այդընի և Արթուր Սուքիասյանի «Ինքնուրույն» նախագիծին։
 
Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն էին Համբուրգի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշփիլը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Ուլուգայ Թայլանը, պրոդյուսեր Դիլիոյ Գյուլունը, պրոդյուսեր և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» համակարգող Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, նկարիչ, ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
 
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի»  և  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  համագործակցությամբ:
ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար,  որը  համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:
 
ՀԹԿՊ 2018 Երևանի աշխատաժողովը միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպականմիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play