ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի համար, պարզվում է, ժամանակը ոչնչի նշանակություն է ունեցել


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի համար, պարզվում է, ժամանակը ոչնչի նշանակություն է ունեցել

  • 24-07-2018 23:06:04   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Այս եզրակացությանը կարելի է հանգել` ծանոթանալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ նրա ստորագրած պայմանագրին:
Հիշյալ նախարարության` ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի, որը գործել է Հայաստանի Հանրապետության անունից, և «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի միջև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով 2012թ. սեպտեմբերի 26-ին կնքված ընդերքօգտագործման N ՊՎ-245 պայմանագրով Արմեն Մովսիսյանը կամ նախարարությունը (որպես լիազոր մարմին) ընդերքօգտագործողին` «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ին (այժմ` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի «Տիգրանես» և «Արտավազդես» տեղամասերը օգտակար հանածոյի պաշարների մարման (շահագործման) համար ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնել… 2009 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2034թ. ապրիլի 3-ը: Եթե ավելի հակիրճ, ապա նա Ամուլսարի վերոնշյալ տեղամասերը 2012թ. կնքված պայմանագրով «ԳԵՈԹԻՄ»-ին է հանձնել 2009 թվականից շահագործելու համար: Շտապենք նշել, որ պայմանագրում նշված թվականը` 2009, վրիպակի հետևանք չէ, այլ վկայությունը կամ վկայություններից մեկը պետական այդ կարևոր փաստաթղթի նկատմամբ նախարարի անպատասխանատու մոտեցման:
Կարելի է մտածել, որ մինչև 26.09.2012թ. կնքված վերոնշյալ պայմանագիրը, «ԳԵՈԹԻՄ»-ի հետ ավելի վաղ կնքված մեկ այլ պայմանագիր է եղել, որով հանքավայրի հիշյալ տեղամասերը նրան նույն նպատակով հանձնված են եղել դեռ 2009թ. դեկտեմբերից: Սակայն, եթե նույնիսկ այդպես է, ապա 26.09.2012թ. N ՊՎ-245 պետք է պարտադիր հղում լիներ այդ (նախորդ) պայմանագրի վրա, ինչն ուղղակի չկա, նախորդած ինչ-որ պայմանագիր պարզապես հիշատակված չէ:
Զավեշտական է, որ կողմերը փաստաթղթում նշել են, թե սույն պայմանագիրը կնքում են դեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, Ընդերքի մասին օրենսգրքով և այլ իրավական ակտերով…
Խնդրո առարկա պայմանագրի հետ կապված դեռ շա՜տ ասելիք կա…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Լուսանկարում` Ամուլսարի մերժելի ոսկու խորհրդանիշը, որ մի խումբ բնապահպաններ դեռ նախորդ կառավարության օրոք փորձում են հասցնել կառավարության շենքի մոտ և այդպիսով արտահայտել իրենց և այլոց բողոքն ու մերժումը Ամուլսարի ոսկու արդյունահանման խիստ վտանգավոր ծրագրի նկատմամբ: Հազվագյուտ դեպք է, երբ ոստիկանը «ոսկին» հետ եմ մղում…
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play