Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը չի հրապարակվում վերջինիս ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար. ՀՔԾ պետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը չի հրապարակվում վերջինիս ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար. ՀՔԾ պետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-07-2018 14:33:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կհարցաքննի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչներից մեկը, որի անունը չի հրապարակվում վերջինիս ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար: 
 
Այս մասին կառավարության հուլիսի 26-ին կայացած նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ Ռ. Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվելու է և կցվելու է քրեական գործին, ինչը չի նշանակում, որ այդ տեսաձայնագրությունը հրապարակվելու է: 
 
«Վարույթն իրականացնող մարմինն է որոշում՝ տեսագրել, թե ոչ: Տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրման բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ հրապարակվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում տեսագրելու»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
 
Վերջինս լրագրողի այն հարցին, թե արդյոք հիմքեր կան Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար, չցանկացավ պատասխանել՝ միայն շեշտելով, որ եթե քրեական գործով հիմնավորվի որևէ անձի մեղավորությունը, նա անշուշտ պատասխանատվության կենթարկվի՝ առանց բացառության: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play