Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ


Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

  • 26-07-2018 23:57:40   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։
Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։
Հուլիսի 11-ին Ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Ու թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։
Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։ 
Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին  մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:
Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:
Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:
Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։ 
Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասսիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:
Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։
Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա: 
Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իր հոգևոր առաջնորդին։
 
Երևան
26 հուլիսի, 2018 թվական
 
 
1. Հայկ Նահապետյան – «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ
2. Հայկ Բաբուխանյան - ԱԺ պատգամավոր,  «Սահմադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ
3. Վահրամ Բաղդասարյան - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար
4. Արտաշես Գեղամյան - ԱԺ պատգամավոր,  «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
5. Շուշան Պետրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, ԱԺ պատգամավոր
6. Խաչիկ Ասրյան - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ
7. Վահան Բաբայան - «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ
8. Սարգիս Ավետիսյան - «Համերաշխություն» կուսակցության նախագահ
9. Արտակ Գրիգորյան - ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, բանաստեղծ
10. Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
11. Գեղամ Գրիգորյան - «Իրավունք» թերթի եւ www.iravunk.com կայքի տնօրեն
12. Կարինե Եսայան – «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համանախագահ, պատմական գիտությունների թեկնածու
13. Հրանտ Սարաֆյան – «Իրավունք» թերթի լրագրող
14. Ավագ Հարությունյան – ՀԱԱ կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու
15. Լիա Ավետիսյան – «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի համահիմնադիր, գրող-հրապարակախոս
16. Արթուր Հովհաննիսյան – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան, հրապարակախոս
17. Արմինե Սիմոնյան – «Հայ ձայն» լրատվական կայքի խմբագիր
18. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր
19. Արտակ Մովսիսյան – «Արարատ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար
20. Զառա Գևորգյան – «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող
21. Քերոբ Սարգսյան - «Իրավունք» թերթի բաժնի վարիչ, վերլուծաբան
22. Արմեն Մանվելյան – «Հայ ձայն» լրատվական կայքի հոդվածագիր, պատմական  գիտությունների թեկնածու
23. Վարդան Աստվածատրյան - «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» եւ « Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի տնօրեն
24. Հասմիկ Ղազարյան – magnis.news կայքի թարգմանիչ
25. Հասմիկ Բակունց – «Եվրասիական Ինֆորմացիոն լիգա» կայքի խմբագիր
26. Տիգրան Սիմոնյան – «Փաստարկ» ակումբի ղեկավար
27. Արման Վանեսքեհյան – «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան
28. Իրինա Աբրոյան – «Ռեպուբլիկա Արմենիա» թերթի մշակույթի և կրթության գծով պատասխանատու
29. Լիլիթ Եղիազարյան - «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ
30. Պանդուխտ Սյունի – «Ոսկանապատ» հայկական վերլուծաբանական կենտրոնի առաջատար մասնագետ
31. Ալմաստ Մուրադյան - «Դիալոգ» ՀԿ նախագահ
32. Վահագն Չախալյան - «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինք, նախագահ
33. Խաչիկ Ստամբոլցյան – «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման նախագահ
34. Սևան Աղաջանյան – «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ
35. Մամիկոն Խորշուդյան - «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ նախագահ 
36. Անի Կարապետյան – «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ
37. Դավիթ Ալեքսանյան – «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ
38. Էդուարդ Փոլադով — Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ
39. Դավիթ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր
40. Արամ Սաֆարյան - «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
41. Արման Բոշյան – Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ
42. Զարուհի Բաբուխանյան - «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման» ՀԿ նախագահ
43. Արման Ղուկասյան - «Միջազգային հումանիտար զարգացում» հկ նախագահ
44. Ծովինար Կոստանյան - Հայրենանվեր երիտասարդների միավորում (ՀԱՅԵՄ) հկ նախագահ
45. Կարեն Բալայան - «Կիլիկիա» նավարկության ակումբի նախագահ
46. Վալերի Թունյան– պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՃՀ դասախոս
47. Ավետիս Հարությունյան – պատմ. գիտ. թեկնածու, ՀՊՄՀ և Գևորգյան ճեմարանի դասախոս
48. Նիկոլայ Հովհաննիսյան - արևելագետ, ԱԳԱ թղթակից-անդամ
49. Տիգրան Քոչարյան – Մեդիա փորձագետ
50. Արշակ Արզիկյան – տնտեսագետ
51. Գևորգ Մկրտչյան- փիլիսոփա, սոցիոլոգ
52. Սերգեյ Շաքարյանց - քաղաքական փորձագետ
53. Գրիգոր Բալասանյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
54. Արա Մարտիրոսյան – ՀՊՄՀ լրագրության բաժնի դասախոս, պատմաբան, լրագրող
55. Հայկ Սահակյանց - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի տնօրեն
56. Ասլան Մխիթարյան - ճարտարապետ
57. Ազատ Սարգսյան – ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու
58. Լալա Հակոբյան- բանասեր, մանկավարժ
59. Արփինե Նավասարդյան- Կենսաբանական Գիտությունների թեկնածու
60. Արմեն Պապյան  - փորձագետ, վերլուծաբան
61. Բակուր Կարապետյան -գրող, հրապարակախոս
62. Վահրամ Սահակյան - գրող, թատերագիր
63. Մարգարիտ Իգիթյան - երաժշտագետ
64. Սվետլանա Գուլյան - արվեստագետ
65. Արամ Սարգսյան - մանկաբարձ-գինեկոլոգ
66. Աշոտ Սարգսյան – պատմության ուսուցիչ
67. Սերգեյ Կոնակով – ծրագրային ապահովման ինժեներ
68. Վահե Ավետիսյան – պատմական գիտությունների թեկնածու
69. Գրիգոր Ծատուրյան — ճարտարապետ
70. Արամ Գրձելյան — մաթեմատիկոս,
71. Սեդա Ավետիսյան — երաժիշտ
72. Մարինա Շահբազյան — մանկավարժ
73. Արմեն Բլբուլյան — Մանկաբարձ, Հանրապետական ծննդատան փոխտնօրեն
74. Արսեն Սարգսյան — Ինժեներ, «Մարս» ՓԲԸ փոխտնօրեն
75. Հրիփսիմե Գրիգորյան — Ժողովրդական նկարիչ
76. Գրիգոր Բրուտեան — աստղագետ
77. Արամ Մկրտչյան - հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիա
78. Կարինե Հայրապետյան - մշակութաբան, մանկավարժ, Գերմանիա
79. Վահե Մեսրոպյան - գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՄՆ
80. Գևորգ Նուրումյան - հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիա
81. Անուշ Մկրտչյան Ցայլեր - քաղաքագետ, արվեստաբան, Գերմանիա
82. Տաթեւ Մկրտչյան Նուցցո - Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Գերմանիա
83. Էդուարդ Ցայլեր - «Կապիտոլ» «Պալատին» կինոտան տնօրեն, Գերմանիա
84. Անի Մենուա - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մագիստրոս, Արտիում Գերմանիա
85. Լարիսա Հովհաննիսյան - հասարակական-քաղաքական գործիչ, Իսպանիա
86. Պապին Պողոսյան - երգիչ, ԱՄՆ
87. Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ, ԱՄՆ
88. Գայանե Գադուկյան – Ճարտարագետ, Ֆրանսիա
89. Աշխեն Նուրումյան – մշակութաբան, Ֆրանսիա
90. Տիգրան Քոթանջյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
91. Ազատուհի Բարսեղյան - Քաղաքական գիտությունների թեկնածու
92. Տիգրան Շադունց - Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն
93. Տիգրան Մկրտումյան - տնտեսագետ
94. Էմիլ Մարկոսյան - իրավաբան, իրավապաշտպան, հասարակական գործիչ
95. Արաքս Պողոսյան - լրագրող
96. Լիա Իվանյան - արձակագիր, թարգմանիչ
97. Աննա Բեգլարյան - վերլուծաբան
98. Թագուհի Հովսեփյան - փաստաբան
99. Միքայել Փարսադանյան - իրավաբան, իրավագետ
100. Շահե Աճեմյան - սփյուռքահայ ազատամարտիկ,  «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար 
101. Վադուհի Դավթյան - պրոդյուսեր, երգահան, երգչուհի
102. Մարիամ Ղուկասյան - ՌԴ քաղաքացի
103. Նաիրա Ղազարյան - երաժիշտ
104. Գոհար Մռավյան - բժիշկ -նյարդաբան
105. Թովմաս Գալստյան - «David U Banav L.T.D.»‰ ընկերության գլխավոր պատասխանատու, Իսրայել 
106. Գայանե Այվազյան - մանկաբույժ
107. Հրանուշ Բեջանյան - հոգեբան, մշակութային կրթավերականգնողական ՀԿ նախագահ
108. Արմեն Մանուշյան - ռադիոինժեներ
109. Շահանե Հարությունյան - աստվածաբան
110. Մարիետա Ղազարյան - ակնաբույժ
111. Լուսինե Միրզոյան - տնտեսագետ
112. Արեքնազ Հովսեփյան - ռեժիսոր, մանկավարժ
113. Ստելա Ղալթախչյան - ճարտարապետ
114. Շուշաննա Տեր-Խաչատրյան - ճարտարապետ-դիզայներ
115. Լիլիթ Գրիգորյան - նկարչուհի
116. Կարինե Սուգիկյան - մանկավարժ, լրագրող
117. Մարինե Ղազարյան - ակնաբույժ
118. Արմինե Առաքելյան - երաժիշտ
119. Մաքսիմ Ոսկանյան -  բանաստեղծ, թարգմանիչ
120. Նվարդ Գրիգորյան - հոգեբան, մանկավարժ
121. Լաուրա Շիրոյան - դաշնակահար
122. Տաթևիկ Ղազարյան - ուսուցչուհի
123. Գառնիկ Իսագուլյան- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
124. Մանվել Տեր-Առաքելյան- գործարար, «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր
125. Լիլիթ Դավթյան- «Հենարան» մամուլի ակումբի նախագահ
126. Էլեոնորա Ներսիսյան- լրագրող
127. Թագուհի Ասլանյան- «Հայոց Աշխարհ» օրաթերթի լրագրող
128. Սուսաննա Պետրոսյան- «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող
129. Աննա Դավթյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող
130. Վիկտորյա-Տաթև Կարապետյան- լրագրող
131. Ստելլա Առուստամյան - մանկավարժ
132. Կարեն Խառատյան- «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի աշխատակից
133. Լիանա Չիչակյան- «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող
134. Էսմա Բաբեյան- երաժշտական դպրոցի ուսուցչուհի
135. Արմեն Ալեքսանյան- դեղագործ, ազատամարտիկ «Մերգելյան» ջոկատից
136. Ամալյա Հովհաննիսյան- լրագրող
137. Մերի Հովսեփյան- «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող
138. Լուսինե Բալյան- լրագրող
139. Լանա Մշեցյան- «Գոլոս Արմենիի» թերթի դատական մեկնաբան
140. Նորայր Բադալյան- «Հայ ազգայնական շարժում» հասարակական, քաղաքական խմբավորման ղեկավար
141. Սերգեյ Ամիրխանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
142. Քարմիլե Սարոյան - լեզվաբան
143. Լարիսա Ալոյան - դաստիարակ
144. Ռուզաննա Բարեղամյան - մանկավարժ
145. Մարիամ Բաղդասարյան - ուսուցչուհի
146. Էդվարդ Բաղդասարյան - դպրոցի տնօրեն, մաթեմատիկ
147. Անի Բաղդասարյան - ուսուցչուհի
148. Լուսինե Պողոսյան - Մալաթիայի Հայորդյաց տան խեցեգործության ուսուցչուհի
149. Արմենակ Դանիելյան - Termit ընկերության տնօրեն
150. Լուսինե Խաչատրյան - պատմաբան
151. Վահագ Մարտիրոսյան - գործարար, ԱՄՆ
152. Սեդա Զաքարյան - գործարար, ԱՄՆ
153. Անդրանիկ Զաքարյան - գործարար, ԱՄՆ
154. Ստելլա Հարությունյան - հաշվապահ, ԱՄՆ
155. Կարինե Հարությունյան - հաշվապահ, ԱՄՆ
156. Շողակաթ Բալաբեկյան - մանկավարժ
157. Մարիամ Թորոսյան - իրավագետ, ԵՊԲՀ դասախոս
158. Մերինե Նիկողոսյան - մանկավարժ
159. Հասմիկ Զաքարյան - ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, ԱՄՆ
160. Թերեզա Զաքարյան - դեղագործ, ԱՄՆ
161. Լուսինե Ավետիսյան - ընդունարանի աշխատող, ԱՄՆ
162. Հրաչ Ավետիսյան, վարորդ, ԱՄՆ
163. Վարդիթեր Գրիգորյան - հեռուստահաղորդավար, ԱՄՆ
164. Ամալիա Հունանյան - թոշակառու, ԱՄՆ
165. Վիկ Սողոմոնյան - մենեջեր, ԱՄՆ
166. Մարինե Նիկողոսյան - մենեջեր
167. Քնարիկ Վարդանյան - բուժքույր
168. Անուշ Հարությունյան - մանկավարժ, նկարչուհի
169. Լուսինե Շահինյան - նկարչուհի
170. Անահիտ Հարությունյան - բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժ
171. Հասմիկ Արսենյան - իրավաբան
172. Անահիտ Հախումյան - մանկավարժ
173. Սանամ Ասատրյան - տնտեսագետ
174. Ռիտա Լեւոնյան - ուսանող, ԱՄՆ
175. Արսեն Ասատրյան - գործարար, ԱՄՆ
176. Էդիկ Ասատրյան - գործարար
177. Աստղիկ Անտոնյան - վարսահարդար, ԱՄՆ
178. Հայկ Անտոնյան - գործարար, ԱՄՆ
179. Լուսինե Հարությունյան - տնտեսագետ
180. Արմինե Հովհաննիսյան - տնտեսագետ
181. Սուսաննա Հովհաննիսյան - տնային տնտեսուհի
182. Գոհար Հարությունյան - տնային տնտեսուհի
183. Ջանիբեկ Հարությունյան - զոհված ազատամարտիկի հայր
184. Նաիրա Շահբազյան - բանասեր
185. Լիլիթ Լևոնան - արևելագետ
186. Հայկանուշ Միրզոյան- տնային տնտեսուհի
187. Նունե Առաքելյան - ԵՊՄՀ դասախոս
188. Սերգեյ Մուրադյան - ՌԴ քաղաքացի
189. Արմինե Սահակյան - բլոգեր, «Հայ մայրերը հանուն ընտանիքի‰ նախաձեռնության համակարգող
190. Շուշաննա Տեր-Խաչատրյան - ճարտարապետ-դիզայներ
191. Արտակ Վարդանյան - ինժեներ
192. Անժելիկա Սարգսյան - քաղաքագետ
193. Աննա Հախումյան - բժիշկ ստոմատոլոգ
194. Նարինե Տեր-Խաչատրյան - հեռուստալրագրող
195. Լաուրա Ստեփանյան - մանկավարժ
196. Սյուզի Սարգսյան - մանկավարժ
197. Ստելլա Առուստամյան - մանկավարժ
198. Սուսաննա Սարգսյան - թերապեվտ
199. Լիանա Արեստակյան- դերասանուհ
200. Սարո Ղազարյան - գործարար, միացել է «Մուշ‰ համալիրի 50 աշխատողների անունից
201. Գոհար Խաշխաշյան - մարզիչ, մանկավարժ, մարզական լրագրող, ՌԴ
202. Արմինե Հովհաննիսյան - պատմաբան
203. Բուրաստան Հովհաննիսյան - մանկավարժ
204. Գոհար Ավագյան - պատմական գիտությունների թեկնածու
205. Մանուշ Հարությունյան - երգչուհի, «Ազգային Ակադեմիական Երգչախումբ‰
206. Վազգեն Ֆրանգուլյան-լեռնային գիդ, սպորտսմեն
207. Իննա Մարգարյան - ստամատոլոգ
208. Էլմիրա Ալեքսանյան - վիրաբույժ, ԱՄՆ
209. Վահե Յան - կինոռեժիսոր
210. Անուշ Շահբազյան - ծրագրավորող
211. Նատաշա Սեդրակյան - մանկավարժ
212. Դավիթ Փիրումյան - ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա‰ ՓԲԸ 
213. Ստելլա Ղալախչյան - ճարտարապետ
214. Դավիթ Խաչատրյան - «Հայ-իտալական մշակութային համագործակցություն‰ կազմակերպության նախագահ
215. Արթուր Գրիգորյան  - քանդակագործ, Քանդակագործության Ազգային պարկի թանգարանի տնօրեն
216. Գոհարիկ Հարությունյան - նկարչուհի
217. Մարիամ Ներսիսյան - նկարչուհի, Հունաստան
218. Ժորժիկ Նավասարդյան - փաստաբան
219. Էդվին Նավասարդյան - գործարար 
220. Համբարձում Դարբինյան - ուսանող
221. Նաիրա Դարբինյան - հոգեբան
222. Էլզա Դարբինյան - բանասեր
223. Արսեն Դարբինյան - անհատ ձեռներեց
224. Ֆլորա Կիրակոսյան - տնտեսագետ
225. Աննա Ասկարյան - սոցիալական մանկավարժ 
226. Սոնա Մաթեւոսյան -«ԱՍԷՄ‰ զարգացման կենտրոնի տնօրեն 
227. Բելլա Կարապետյան -  ուսանող
228. Աննա Խալաթյան - թիվ 6 մանկապարտեզի մանկավարժ
229. Գագիկ Կարապետյան - ՎՏԲ բանկի կառավարիչ ( էջմիածնի մասնաճյուղ)
230. Գայանե Շահբազյան Գայանե - մանկավարժ
231. Փառանձեմ Մելիքյան - մանկավարժ
232. Հովհաննես Շահբազյան - մանկավարժ
233. Սեդա Դարբինյան - մանկավարժ
234. Անահիտ Գամաղելյան - մանկավարժ
235. Պետրոս Իսաղուլյան - գործարար
236. Աիդա Ալեքսանդրյան - տ/տ 
237. Նարեկ Իսաղուլյան - գործարար 
238. Հայարփի Իսաղուլյան - մանկավարժ 
239. Հռիփսիմե Իսաղուլյան - ուսանող 
240. Ռոբերտ Տերտերյան - ուսանող
241. Ասպրամ Տերտերյան - հոգեբան
242. Գևորգ Տոնոյան - սոցիալ-մշակութային ոլորտի աշխատող
243. Անի Դիլանչյան - տնտեսագետ
244. Արթուր Գեւորգյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
245. Մինաս Նովշադյան - ճարտարագետ
246. Արմեն Կանայան - Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դիզայնի ամբիոնի դոցենտ
247. Աիդա Ենգիբարյան - ՀՀ քաղաքացի
248. Տիգրան Զարգարյան - Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն
249. Լուսինե Մանուկյան - ՀՀ ՍԴ գլխավոր մասնագետ
250. Ֆլորա Նախշքարյան - "Голос Армении" թերթի խմբագիր
251. Մակարյան Լիլիթ - դասախոս, պ.գ.թ., դոցենտ
252. Արթուր Վերդիյան - աղանդագետ
253. Նելլի Թովմասյան - թոշակառու
254. Հակոբ Գրիգորյան - Հայաստանի ազգային արխիվի աշխատակից
255. Նունե Բալբաբյան - օպերատոր
256. Անահիտ Քոչարյան - փիլիսոփա, պատմաբան, ՀԱԱ գիտաշխատող
257. Գրետա Մարգարյան - մանկավարժ
258. Վարդիթեր Գրիգորյան - պատմաբան
259. Աշխեն Անթանոսյան - ֆրանսերեն լեզվի մասնագետ
260. Ջավահիր Բադալյան -պատմաբան, սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի պատասխանատու
261. Տիգրան Մարգարյան - МОСТЕКСИТИ ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստան
262. Ներսեհ Ալոյեան - բանասեր, խմբագիր
263. Նարինե Հարությունյան - տնտեսագետ, Ռուսաստան
264. Արամ Կարախանյան - գործարար
265. Հայկ Անտոնյան - գործարար, ԱՄՆ
266. Գագիկ Գրիգորյան- պահեստազորի փոխգնդապետ
267. Ագապի Եգանյան- ինժեներ-կիբեռնետիկ
268. Անահիտ Մկրտչյան- անգլերեն լեզվի ուսուցչուհի
269. Գայանե Ավալյան- գրադարանավարուհի, ՌԴ քաղաքացի
270. Հագոբ Չափարյան -  ԱՄՆ քաղաքացի (Կալիֆորնիա)
271. Մհեր Վարդանյան - ՀՀ քաղաքացի
272. Աշխեն Անթանոսյան - ֆրանսերեն լեզվի մասնագետ
273. Նարե Բաղդասարյան - դեղագործ
274. Դավիթ Օհանյան - «Թարգսիս‰ ՍՊԸ տնօրեն
275. Անժելա Սարգսյան - տնային տնտեսուհի
276. Սամվել Գրիգորյան - գործարար, Մեծ Բրիտանիա
277. Մարուսյա  Բեյբության - տնային տնտեսուհի
278. Օվսաննա Գրիգիրյան - դիզայներ
279. Լուսինե Գալստյան - տնային տնտեսուհի
280. Լիլիթ Մկրտչյան - բուժքույր
281. Նաիրա Թովմասյան - տնային տնտեսուհի
282. Թամարա Խաչատրյան - բուժքույր
283. Լուսինե Սերոբյան – տնային տնտեսուհի
284. Զեփյուռ Գալստյան - տնային տնտեսուհի
285. Վեներա Սերոբյան - տնային տնտեսուհի
286. Գայանե Առաքելյան - հողագործ
287. Մարիետա Վարդանյան - տնային տնտեսուհի
288. Դավիթ  Վարդանյան  - ՀՀ քաղաքացի
289. Թամարա Աբգարյան - տնային տնտեսուհի
290. Անդրանիկ Աբգարյան - հողագործ
291. Արաքսիա Թադեւոսյան - նկարիչ-դիզայներ
292. Թամարա Մանուկյան - բուժքույր
293. Նարինե Բաբախանյան - ծառայող
294. Ռեբեկա Հովհաննիսյան - բուժքույր, դեղագործ
295. Լաուրա Աղաջանյան - աստվածաբան, թարգմանիչ
296. Տաթեւիկ Շահինյան - բանասեր
297. Հերմինե Արշակյան -  թարգմանիչ
298. Նուշիկ Տերտերյան - տնային տնտեսուհի
299. Նազիկ Խաչատրյան - տնային տնտեսուհի
300. Հրանուշ Անտոնյան - տնային տնտեսուհի
301. Ֆենիկ Թովմասյան - տնային տնտեսուհի
302. Մարիամ Ավետիսյան - լրագրող
303. Ջեմմա Մուրադյան - հոգեբան
304. Մարգարիտ Գրիգորյան - գրադարանավար
305. Էլեոնորա Զալյան - բանասեր, լեզվաբան
306. Ժենյա Հակոբյան - լեզվաբան, մանկավարժ
307. Ելենա Անանյան - դիվանագետ
308. Արմինե Մուրադյան - բանասեր, լեզվաբան
309. Անահիտ Հովհաննիսյան - տնտեսագետ
310. Աշոտ Հարությունյան - ժամկոչ
311. Գրիշա Ալեքսանյան - շինարար
312. Քրիստինե Մինասյան - մանկաբարձ
313. Լուսինե Բարաղամյան - բանասեր
314. Եվա Խաչատրյան - տնային տնտեսուհի
315. Սուսաննա Հախվերդյան - տնային տնտեսուհի
316. Զոյա Խաչատրյան - տնային տնտեսուհի
317. Ալվարդ Աղաջանյան - տնային տնտեսուհի
318. Անժելա Ենոքյան - տնային տնտեսուհի
319. Գագիկ Կարապետյան - ինժեներ
320. Գյուլնարա Պետրոսյան - մանկավարժ
321. Լեւոն Կարպետյան - մենեջեր
322. Ռիմա Սայադյան - տնային տնտեսուհի
323. Արեւիկ Սայադյան - մանկավարժ
324. Լիլիթ Մալյան - վարսահարդար
325. Հայկ Պետրոսյան - իրավաբան
326. Արամ Ասրյան - ինժեներ
327. Սիմոն Շիրակյան - տնտեսագետ
328. Նինա Շահինյան - մոնտաժող
329. Արմանուշ Վարդապետյան - համակարգչային մասնագետ
330. Նելլի Մանուկյան - հաշվապահ
331. Զարինե Ասլանյան - հաշվիչ հանձնախմբի անդամ
332. Արթուր Միրզոյան - վարորդ
333. Լուսիկ Սիմոնյան - տնտեսագետ
334. Ժաննա Մսրյան- դերձակ
335. Էվելինա Գեւորգյան - ռադիոֆիզիկոս
336. Վահե Կիրակոսյան - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող
337. Կարեն Բաղդասարյան - ուսանող
338. Հասմիկ Պետրոսյան - Էօրնեկեան դպրոց հայոց լեզվի եւ գրականություն ուսուցչուհի
339. Զարուհի Պետրոսյան - Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
340. Թերեզա Մանուկյան - ինժեներ
341. Լուսինե Մելիքյան - իրավաբան
342. Հայկ Գրիգորյան - պատմաբան
343. Հասմիկ Ամիրջանյան - պատմաբան
344. Հայարփի Մուշեղյան - ուսուցչուհի
345. Ռոբերտ Ղազարյան - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ
346. Նարինե Միրզոյան - ուսուցչուհի
347. Եզնիկ Միրզոյան - ֆ.մ.գ.թ., դոցենտ
348. Սուսաննա Քոսարյան - բուժքույր
349. Լիլիթ Մակարյան - դասախոս, պ.գ.թ., դոցենտ
350. Վռամ Անդրեասյան - ՀՀ քաղաքացի
351. Մարիամ Զաքարյան - ուսանողուհի
352. Սոնա Խաչատրյան - մշակութաբան
353. Արսեն Յուզբաշյան - անհատ ձեռներեց
354. Արա Դարբինյան - շինարար
355. Այվազ Դարբինյան - թոշակառու
356. Հեղինե Դարբինյան - մանկավարժ
357. Գայանե Մարտիրոսյան - մատնահարդար
358. Աշոտ Մարտիրոսյան - թոշակառու, Ֆրանսիա
359. Քնար Մարտիրոսյան - թոշակառու, Ֆրանսիա
360. Վարդան Հարությունյան - հայ եկեղեցու զավակ
361. Վոլոդիա Հարությունյան - թոշակառու, Գերմանիա
362. Նունե Գեղամյան - մանկավարժ
363. Գեղամ Գեղամյան - մանկավարժ
364. Կարինե Նազարյան -հայ եկեղեցու զավակ, Ֆրանսիա
365. Սամվել Հակոբյան - հայ եկեղեցու զավակ, Ֆրանսիա
366. Իրինա Ծատուրյան - հոգեբան
367. Արմեն Ներսիսյան - նարեկաբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու
368. Դավիթ Սարգսյան - Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ
369. Աշոտ Սուրմալյան - «ՏԴ Ստրոյ-Էքսպո‰ ՍՊԸ, Ռուսաստան
370. Անահիտ Ավետիսյան - բանասեր, մանկավարժ
371. Ոստանիկ Դարբինյան - ճարտարապետ
372. «Ռուսաստանի  ջավախքյան սփյուռք‰ հասարակական կազմակերպություն
373. Հայկ Սարգսյան - մարզիկ 
374. Լիանա Գենջոյան - Ուկրաինայի քաղաքացի
375. Հասմիկ Կոստանյան – մանկաբույժ
376. Լիզա Քարիմյան - աստվածաբան, պ. գ. թ., դոցենտ
377. Մարգրետտա Միրզոյան - «Լագարդեքս‰ ՍՊԸ հիմնադիր տնօրեն
378. Գոհար Մկրտչյան - բժիշկ էպիդեմիոլոգ.
379. Անահիտ Շահինյան - ՀՀ քաղաքացի
380. Արայիկ Իսաջանյան - հայ եկեղեցու զավակ
381. Հրանուշ Ավետիսյան - մանկավարժ
382. Կարինե Հովհաննիսյան - մանկավարժ
383. Անուշ Հովսեփյան - ուսուցչուհի
384. Սուրեն Գալստյան - բանվոր
385. Արարատ Եղիկյան - համակարգչային ինժեներ
386. Կարմեն Զոհրաբյան - գինեկոլոգ
387. Ժաննա Ղազարյան - տնտեսագետ
388. Արմեն Ղազազյան - ձեռներեց
389. Նորայր Մանասարյան - ՀՀ քաղաքացի
390. Տիրայր Դարբինյան - ճարտարապետ
391. Մարգարիտ Քեշիշյան - թանգարանագետ
392. Գրիգոր Նարեկյան - դերասան
393. Անի Գրիգորյան - լեզվաբան
394. Դիանա Գրիգորյան - լեզվաբան
395. Ռուզաննա Գրիգորյան - ինժեներ
396. Էդիտա Գալստյան - դիմահարդար
397. Գրիգոր Գալստյան - ինժեներ
398. Կարինե Գալստյան - լեզվաբան
399. Կարեն Պետրոսյան- իրավաբան (Ֆրանսիա)
400. Կարինե Սերգոյան – մանկավարժ (Ֆրանսիա)
401. Աննա Սերգոյան - բուժքույր (Ֆրանսիա)
402. Ռոբերտ Յուզբաշյան – երաժիշտ (Ֆրանսիա)
403. Սիլվա Աբրահամյան- երաժիշտ (Ֆրանսիա)
404. Վիկտորիա Յուզբաշյան- հայ եկեղեցու զավակ (Ֆրանսիա)
405.Անդրանիկ  Խոճասարյան- Քաղբանտարկյալների աջակցման Ֆրանսիայի հայկական ասոցիացիայի նախագահ (Ֆրանսիա)
406. Մուշեղ Սարգսյան - գեղանկարիչ
407. Մարջան Պոտրոսյան - ֆոնդապահ, վերականգնող
408. Արմենուհի Տեր-Խաչատրյան - մանկավարժ
 
 
 
Հ.Գ.- Հայտարարությունը բաց է միանալու համար: Այն ստորագրելու համար մտեք «Իրավունք»-ի ֆեյսբուքյան էջ և թողեք ձեր անուն ազգանունը, աշխատանքի վայրը կամ զբաղմունքը, հեռախոսահամար, որով կարող են կապնվել Ձեզ հետ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play