«Իմ Եվրոպան 120 վայրկյանում» տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ


«Իմ Եվրոպան 120 վայրկյանում» տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ

  • 26-04-2011 17:47:12   | Հայաստան  |  Հայտարարություններ
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ` «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» խորագրով: Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդների` Եվրոպայի ընկալումն ու տարաբնույթ կարծիքները, խրախուսել ստեղծագործաբար արտահայտելու ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ իրենց մտքերն ու հույզերը: Մրցույթի հաղթողը կստանան Apple iPad: «Պատվիրակությունն առաջին անգամ է կազմակերպում նմանատիպ երիտասարդական մրցույթ: Մենք հուսով ենք, որ այն կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ կխթանի երիտասարդության դերը ինտեգրման գործընթացում»,-ասում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» մրցույթին կարող են իրենց մասնակցությունը ցուցաբերել անկախ տվյալ ասպարեզում ունեցած իրենց փորձից ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակով նկարահանողներ. մրցույթը բաց է բոլոր ՀՀ քաղաքացիների եւ բնակիչների համար: Մասնակիցներն ազատ են օգտագործել ցանկացած տիպի տեսախցիկներ կամ նույնիսկ բջջային հեռախոսներ, համակարգչային ծրագրեր եւ այլ ռեսուրսներ: Հայտերն ընդունվում են մինչ 2011թ. մայիսի 9-ը` ժամը 24:00-ն (Երեւանի ժամանակով): Մասնակիցները պետք է պատրաստեն կարճ տեսահոլովակ (մինչեւ 2 րոպե), ներբեռնեն այն YouTube, լրացնեն հայտի ձեւը` ներառելով տեսահոլովակի հղումը, եւ ուղարկեն այն Delegation-Armenia@eeas.europa.eu. Էլ.հասցեին: Մասնակիցները տեսահոլովակում պետք է անդրադառնան հետեւյալ հարցերից բոլորին կամ մի քանիսին` - Եվրոպական միություն. ի՞նչ է այն ձեզ համար եւ որքանո՞վ է այն ձեզ մոտ կամ հեռու - Ինչպե ՞ս եք տեսնում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը - Եվրոպական արժեքներ. որո՞նք են դրանք - Ովքե ՞ր են եվրոպացիները եւ արդյո՞ք մենք եվրոպացի ենք Տեսահոլովակները կարող են լինել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ առհասարակ առանց խոսքերի: Ստեղծագործական մոտեցումները խրախուսվում են: Մրցույթի մանրամասները, հայտի ձեւը եւ տեսահոլովակի ներբեռնման ուղեցույցը տեղակայված են http://europeinarmenia.wordpress.com կայքէջում: Հաղթողը ընտրվելու է ժյուրիի կողմից` մրցույթին մինչեւ վերջնաժամկետը ( 2011թ. մայիսի 9-ը` ժամը 24:00) ներկայացված աշխատանքի` պահանջներին համապատասխանելու եւ ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու չափանիշներով: Հաղթողի ընտրության հարցում դեր է ունենալու նաեւ YouTube-ում եւ միջոցառման Facebook-ի պաշտոնական էջում քվեների («like») քանակը: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ` 2011թ. մայիսի 21-ին Սիրահարների այգում: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://europeinarmenia.wordpress.com, հետեւել թարմացումներին Facebook-ում («Europe Day in Armenia») կամ դիմել Մարիամ Մովսիսյանին (հեռ. 091 437196):
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play