Երևանի քաղաքապետը պետք է լինի ոչ թե Փաշինյանի քաղաքական թիմից` ՔՊ-ից, այլ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ. Արթուր Սահակյան (տեսանյութ)


Երևանի քաղաքապետը պետք է լինի ոչ թե Փաշինյանի քաղաքական թիմից` ՔՊ-ից, այլ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ. Արթուր Սահակյան (տեսանյութ)

  • 30-07-2018 21:39:07   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Երևանում առաջիկայում սպասվում են քաղաքապետի ընտրություններ, որոնք շատ են կարևորվում: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Երևանի քաղաքապետի սպասվող ընտրություններին, Լոս Անջելեսում գործող AMG հեռուստաընկերության «30 րոպե» ծրագրի հեղինակ և վարող, «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Սահակյանն ասաց (դիտել 55:03-ից).
«Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջարկել է դերասան Հայկոյի թեկնածությունը, նա է ներկայացնելու: Ես ոչինչ չունեմ դեմ ասելու, պարզապես ով էլ լինի ՔՊ-ի ներկայացուցիչը, ես կարծում եմ, որ լավ կլինի, ճիշտ կլինի, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի ոչ ՔՊ-ական մեկը: Ասեմ ինչու. ոչ թե որ ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանին, ընդհակառակը` ես կողմ եմ և, ինչպես տեսնում եք, ողջունում եմ նրա բոլոր ճիշտ գործողությունները` հակակոռուպցիոն և այլն, և այլն, դրա մասին չէ խոսքը: Պարզապես Երևանի քաղաքապետի պաշտոնը ազդեցիկ է, քաղաքական պաշտոն է նաև ինչ-որ առումով: Քաղաքապետը պետք է լինի մաքուր անձնավորություն, ճիշտ կենսագրություն ունեցած ու նաև որոշակի փորձ ունեցող, որը կբերի նաև որոշակի հակակշիռների մեխանիզմներ: Եթե բոլորը նույն կուսակցությունից են` մարզերով, գյուղերով… Հանրապետականն էլ էր այդպես, ու լճացավ, բոլորն աչք էին փակում մեկը մյուսի վրա:
Պետք է լինի որոշակի հակակշիռ, դրանից կշահի միայն հասարակությունը, եթե լինի մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ` մաքուր անձնավորություն, մաքուր պատմություն ունեցող, ու կա նաև կառավարություն, իրենք մեկը մյուսին զսպելով, կբերեն նրան, որ և քաղաքը շահի, և հասարակությունն ընդհանրապես շահի»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց`  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play