Այս պահին Ջերմուկի ոստիկանություն են հրավիրվում Ջերմուկի և Գնդեվազի բնակիչներ. Ցուցարար


Այս պահին Ջերմուկի ոստիկանություն են հրավիրվում Ջերմուկի և Գնդեվազի բնակիչներ. Ցուցարար

  • 31-07-2018 11:42:36   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

Լիդիանը հաղորդում է ուղարկել ոստիկանություն, թե մի խումբ անձինք ինքնիրավչություն են իրականացնում և մեծ չափի վնաս են պատճառում իրենց։
 
Լիդիանի ղեկավարությանն առաջարկում եմ անմիջապես, անհապաղ փոխել իրենց իրավաբանին, քանի որ նրա և Լիդիանի Ֆեյսբուքի էջը վարողների մեջ գոնե պետք է տարբերություն լինի։
Խնդրում եմ կարդալ ինքնիրավչություն մասին համապատասխան հոդվածն ու լուռ ծխել, քանի որ այս դեպքում Լիդիանը չի հանդիսանում այդ հոդվածով նախատեսված սուբյեկտ։
Այս պահին Ջերմուկի ոստիկանություն են հրավիրվում Ջերմուկի և Գնդեվազի բնակիչներ։
 
Հ.Գ. Մի անհանգստացեք՝ մեզնից յուրաքանչյուրը տիրապետում է իր իրավունքներին։
 
Վազգեն Գալստյան

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play