Կտրուկ ավելանալու է մարդասպան շոգի զոհերի թիվը, այսօրվանից պետք է զգուշանալ


Կտրուկ ավելանալու է մարդասպան շոգի զոհերի թիվը, այսօրվանից պետք է զգուշանալ

  • 03-08-2018 09:35:58   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
 
 
 
 
Կտրուկ ավելանալու է այն մարդկանց թիվը, որոնք կարող են մահանալ շոգից, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության և առողջապահության ոլորտում, մահացության կտրուկ աճը սպասվում է մինչև 2080թ: Համապատասխան հետազոտությունը վկայակոչելով, այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը:
Հիշյալ հետազոտության արդյունքների համաձայն, ջերմային ալիքների հետևանքով մահվան դեպքերը կարող են աճել հատկապես արևադարձային և մինչարևադարձային շրջաններում, դրանց հետևում են Ավստրալիան, Եվրոպան և ԱՄՆ-ը:
Փորձագետները հույս են հայտնել, որ իրենց հետազոտությունները, որոնցում մաթեմատիկական մոդելավորում է օգտագործվել, որոշումներ կայացնողներին կօգնեն կլիմայի փոփոխության ռազմավարության ծրագրման հարցում:
«PLOS Medicine» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար անհրաժեշտ է հետևանքների մեղմացման ավելի խիստ միջոցներ կիրառել:
Արդյունքները ցույց են տվել, որ 1971-2020 թթ. ժամանակահատվածի համեմատ, ծայրահեղ սցենարի պայմաններում ջերմային ալիքների հետևանքով զոհերի թիվը Ֆիլիպիններում 2031-2080 թվականներին 12 անգամ կավելանա: Ըստ նույն կանխատեսման, Ավստրալիայում և ԱՄՆ-ում շոգից մահվան դեպքերի թիվը հնգակի կաճի, իսկ Բրիտանիայում մահերի թիվը կարող է 4 անգամ ավելանալ:
Աշխարհում շրջակա միջավայրը, հատկապես օդն ու ջուրն աղտոտող երկրորդ երկիրն ԱՄՆ-ն է: Սա պարզվել է մեկ այլ և ընդգրկուն հետազոտության արդյունքներով: Առաջին տեղում Չինաստանն է:
Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի Օդերևութաբանության միության և Օվկիանոսների և օվկիանոսային ու մթնոլորտային ազգային վարչարարության տարեկան զեկույցի մեջ նշված է. «2017թ., այսինքն` նույն այն տարվանից, երբ Թրամփը որոշեց դուրս գալ Փարիզի բնակլիմայական պայմանագրից, աշխարհի կլիմայական պայմանները վատանում են: Նույն զեկուցի մեջ նշված է նաև, որ Փարիզի բնակլիմայական պայմանագրից (աղտոտիչների տարածման նվազեցման նպատակ ունեցող միջազգային այդ փաստաթղթին անդամակցում է աշխարհի 190 երկիր) Թրամփի դուրս գալուց հետո ԱՄՆ-ը սկսել է պակասեցնել բնակլիմայական վիճակի վրա բացասաբար ազդող արտանետումների սահմանափակումները:
Հրապարակված զեկույցի համաձայն, ջերմոցային գազերի արտանետումների, Արկտիկայի և Անտարկտիդայի սառույցների հալման աննախադեպ աճ է արձանագրվել:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play