Չլսելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանը հրաման տվեց, մտան Աղդամն էլ գրավեցին, մյուս տարածքներն էլ գրավեցին. Կորյուն Ղումաշյան (տեսանյութ)


Չլսելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանը հրաման տվեց, մտան Աղդամն էլ գրավեցին, մյուս տարածքներն էլ գրավեցին. Կորյուն Ղումաշյան (տեսանյութ)

  • 06-08-2018 23:20:05   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այժմ «Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության նախագահն է, ինչպիսի՞ դեր է ունեցել մեր պատմական տարածքների ազատագրման հարցում, որոնք ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը վերջերս հրապարակայնորեն անվանեց գրավյալ տարածքներ:
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում հակիրճ և որոշակի անդրադառնալով պատմական փաստերին, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր հրամանատար, այժմ «Տիգրան Մեծ» ռազմավարժական ուսումնարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանն ասաց.
«Հարավային ճակատում էինք, Լաչինի հարավային ճակատում, ես իմ գումարտակով նստած էի: Երկար ժամանակ, կարելի է ասել, նույն տեղում նստած էինք, երբ որ հնարավոր էր դիմացի գյուղերը վերցնել` Կուբաթլիի կողմը դեպի: Չէր արվում, հրաման չէր տրվում, հրաման էր տրվում` առաջ-հետ, առաջ-հետ, Սաֆյան, Սաֆյանից հետ գալ, նորից Սաֆյան, խաղ էինք անում կարծես: Մի բան կարող եմ ասել, կարճ անդրադառնալով` եթե չլիներ Սամվել Բաբայանը, մենք այս հողերին տեր չէինք լինի: Չլսելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքը հրաման տվեց, մտան Աղդամն էլ գրավեցին, մյուս տարածքներն էլ գրավեցին, արդեն չկարողացան դեմն առնել: Հիշո՞ւմ եք` այն ժամանակ իրեն դեռ մեղադրեցին` այս ի՞նչ ես անում դու… Այ, ինքը կենդանի վկա է այս խոսքերիս համար: Պլյուս դրան` 1993 թվականի հունվարին, Վազգեն Մանուկյանը երբ որ պաշտպանության նախարարն էր, ինքն անձամբ ինձ կանչել է իր կաբինետ և ասում էր` Կորյուն, որ հրաման տանք` առաջ գնալու, կգնա՞ք, չե՞ք վախենա, որ առաջինը կարող է պատժի, այսինքն` Լևոնը: Միայն հրաման տուր` ասում էի, հրաման տուր` պապերիս վրեժը կատարեմ: Այդ հրամանը չստացանք, ու իրեն հանեցին աշխատանքից, իրեն հանեցին արդեն… Ա՛յս է կատարվել: Այսօր մենք Տիգրանակերտը չէինք ունենա, եթե Սամվել Բաբայանը չլիներ, ես էլի եմ ասում` դա իր հրամանն է եղել` մտնել այդ շրջանն ազատագրելու, և այդտեղից խուճապը գնաց ամբողջ ազերիների մեջ»:
 
«Քննարկում» հաղորդաշարի այսօրվա հյուրի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play