ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Սպեղանի» երգչախումբը մասնակցել է խմբերգային արվեստի միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին<br />


ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Սպեղանի» երգչախումբը մասնակցել է խմբերգային արվեստի միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին

  • 18-09-2010 20:36:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինա Աֆթանդիլյանին: Հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Սանկտ Պետերբուրգում կայացած խմբերգային արվեստի միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնում «Սպեղանի» երգչախումբը արժանացել է առաջին մրցանակի` «Ազգային երաժշտություն» եւ «Հոգեւոր երաժշտություն» անվանակարգերում, ինչպես նաեւ հատուկ մրցանակի` մրցույթի պարտադիր ծրագրի լավագույն կատարման համար: Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 23 երկրների 50 երգչախմբեր: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նախարարության միջնորդությամբ «Սպեղանի» երգչախումբը կապ էր հաստատել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ, ում աջակցությունը մեծապես նպաստեց երգչախմբի հաջող ելույթներին: Ս.Աֆթանդիլյանը նախարարին հանձնել մրցույթ-փառատոնի կազմակերպիչների շնորհակալական նամակը, որով նրանք շնորհակալություն են հայտնում Հ.Հակոբյանին փառատոնին «Սպեղանի» երգչախմբի մասնակցությանը օժանդակելու համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play