Ես գրեթե բացառում եմ ԱՄՆ-ի կողմից Արցախի տարածքն Իրանի դեմ օգտագործելը. Արման Նավասարդյան (տեսանյութ)


Ես գրեթե բացառում եմ ԱՄՆ-ի կողմից Արցախի տարածքն Իրանի դեմ օգտագործելը. Արման Նավասարդյան (տեսանյութ)

  • 10-08-2018 19:41:45   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքի օգտատերերից մեկը հարց էր ուղղել մեզ` խնդրելով այն առաջադրել մասնագետի:
«Իրանի հյուսիս-արևելքում ապրում է 20 միլիոնից ավելի ազերի, Իսրայելը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջոցով ցանկանում է Իրանը ներսից բունտերի միջոցով թուլացնել և ռազմական գործողություններ սկսել,- գրել է նա:- Ազերիներն առավոտվանից իրիկուն, տարիներ շարունակ գլուխները մտցրել են, որ Իրանի նշված տարածքները պետք է դառնան իրենց երկրի մի մասը, իսկ իրենց ժողովուրդները միանան իրար»:
Ըստ օգտատիրոջ, Արցախն այսօր շատ մեծ վտանգի տակ է, Ադրբեջանն օգնություն է խնդրելու միջազգային հանրությունից, որ օգնեն իրեն պաշտպանել Իրանի ազերի բնակչությանը, նա իր օդային և ցամաքային տարածքը տրամադրելու է ԱՄՆ-ին, որ իրեն օգնի: Քանի որ Արցախը ճանաչված չէ ՄԱԿ-ի կողմից, ԱՄՆ-ը կարող է օգտագործել Արցախի օդային և ցամաքային տարածքները, առանց հարցնելու Հայաստանի կամ Արցախի իշխանություններին, և, ահա, այստեղ է ամենամեծ վտանգը:
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և  միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանելով վերոնշյալ հարցին, ասաց.
«Ես գրեթե բացառում եմ դեպքերի նման զարգացումը` օգտագործել Արցախի տարածքը Իրանի դեմ Ամերիկայի կողմից,- ասաց Արման Նավասարդյանը:- Ես ուրիշ բան կարող եմ ենթադրել ու պատկերացնել, որ դեպքերը զարգանում են այնպես, որ Ադրբեջանը նման դերակատարություն ունենա, որովհետև նման իրադրություն եղել է, նրանք օգնել են և փորձել են օգնել Իսրայելին այդ առումով: Սրանք շատ հետաքրքիր պահեր են քաղաքական առումով: Դրա վրա նաև ավելացնենք Ատրպատականի հարցը՝ այդ 20 միլիոնի… Հիմա, իրոք, այդ վտանգը կա, իրոք, Ադրբեջանն ամեն ինչ անում է, բայց Ադրբեջանը նաև հարաբերություններ ունի և ոչ միայն երկկողմ հարաբերություններ ունի, այլև դաշնակցային հարաբերություն ունի Իրանի հետ: Հիմա Հայաստանի (ես սա միշտ ասել եմ, շեշտել եմ և նորից եմ ասում) դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի այս բոլորն այնպես մեկնաբանել, զարգացնել և աշխատել Իրանի հետ, որպեսզի, եթե կոպիտ ասելու լինեմ, սեպ խրվի Իրանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև: Ի միջի այլոց, ես նման մի հոդված ունեի, որը մեծ աղմուկ բարձրացրեց և Ադրբեջանում, և Իսրայելում: «Յերուսալիմ պոստը» գրել էր, որ Նավասարդյանն այսպիսի կոչ է անում… Այո, ես նման կոչ եմ անում, որովհետև քաղաքականությունն այնպիսի մի բան է, որ պետք է օգտագործել այն թուլությունները և այն սայթաքումները, որոնք տեղի են ունենում մեր թշնամիների ճամբարում»:
Արման Նավասարդյանը Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում: Աշխատել է դեսպան Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում: 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը ուղիղ եթերով կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play