Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում


Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում

  • 26-04-2011 16:26:52   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա ժամը 18-ին Ազատության հրապարակում: Ըստ ՀԱԿ-ի լրատվական ծառայության, Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ` ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր` թիվ 84, որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը: «Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին: Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը»,- ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play