Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին


Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին

  • 26-04-2011 16:19:54   | Արգենտինա  |  Քաղաքական
Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, «Արմատական քաղացիական միության» նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը: Հանդիսավոր երեկոյին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, արգենտինահայ համայնքային կառույցների երեք հարյուրից ավելի անդամներ, բազմաթիվ լրագրողներ: Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ օսմանյան իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին` հայերն այսօր թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: Նախօրեին` ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ապրիլի 24-ի երեկոյան պետական «Encuentro» /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական կինոնկարը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play